Վրաստանի քաղաքացիները կկարողանան գնալ աշխատանքի Թուրքիա, իսկ վերադառնալուն պես կարանտինը պարտադիր կլինի

 

Ըստ Աջարիայի կառավարության նախագահ Տորնիկե Ռիժվաձեի, Վրաստանի քաղաքացիները կկարողանան աշխատանքի անցնել Թուրքիայում:

Ինչպես նա նշեց միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում, բոլոր այն քաղաքացիները, որոնք ցանկանում են Թուրքիա մեկնել աշխատանքի, կպահանջվեն ներկայացնել 3-ամսյա պաշտոնական ծանուցում, որը պետք է տրվի գործատուի կողմից:

«Համակարգման խորհրդի նիստում մենք քննարկեցինք այն քաղաքացիների մասին, ովքեր ցանկանում են աշխատանքի մեկնել Թուրքիա: Մենք որոշեցինք, որ Վրաստանի քաղաքացիները և, առաջին հերթին, իհարկե, Աջարիայի բնակիչները կկարողանան գործուղվել Թուրքիա՝ Թուրքիայի Հանրապետությունից գործատուի կողմից թողարկված եռամսյա հրավերների հիման վրա, բայց նրանց վերադարձից հետո նրանք պետք է կարանտինացվեն », - ասել է Ռիժվաձեն:

27/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print Email
FaceBook Twitter Google