Մառնեուլիի մունիցիպալիտետի երեք գյուղերում գիշերային լույսերի կազմակերպման համար հայտարարվել է մրցույթ

 

Մառնեուլիի մունիցիպալիտետի երեք գյուղերում նախատեսվում է գիշերային լուսավորություն։ Տեղական ինքնակառավարումը հայտարարել է 249.669 լարիի մրցույթ Դեմիա Գյուրարխում, Քվեմո Սարալում և Կասումլոյում գիշերային լույսերի աշխատանքների համար:

Ինչպես ասաց քաղաքապետարանի ֆինանսաբյուջետային վարչության պետ Վուգար Մամեդովը, Քվեմո Սարալում և Դամիա Գյուրարխում լուսավորությունը կատարվում է տեղական բյուջեից, իսկ Կասումլոյի պարագայում ֆինանսավորում կա նաև պետական բյուջեից:

Մրցույթը Մառնեուլիի քաղաքաետարանը հայտարարել է այսօր ՝ օգոստոսի 5-ին: Մասնակցել ցանկացողները կկարողանան մասնակցել օգոստոսի 21-26-ը: Հաղթողը պարտավորված կլինի աշխատանքներն ավարտել պայմանագրի ստորագրումից հետո 60 օրացույցային օրվա ընթացքում:



05/08/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան



 

Print