Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին 2019 թվականի սեպտեմբերի 24-ին
40,000 լարիով վաճառել է Mercedes Benz մակնիշի ավտոմեքենան:
Համաձայն Զաուր Դարգալիի գույքային հայտարարագրի, որը հրապարակվել է
Մառնեուլի քաղաքապետի կողմից 2020 թվականի հունիսի 30-ին, նա չունի
անշարժ գույք: Նրա անունով ոչ մի շարժական գույք չի գրանցվել:
Ըստ 2019 թվականի գույքի հայտարարագրի համաձայն Դարգալին շարժական
գույքի տեսքով ունեցել է Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա , որը նա
գնել էր 2017 թ.-ին 60 000 լարիով: Դարգալին վաճառել է հենց այս
մեքենան:
Անշարժ գույքը պատկանում է Զաուր Դարգալիի կնոջը `Ռենա
Նուրմամեդովային: Նուրմամեդովան ունի երկու հողատարածք: 2016 թվականին
նրան նվիրվել է 625 քմ մակերեսով հողատարածք Մառնեուլիի Մուսխելիձե
փողոցում: Հայտարարությունում չի նշվում նվիրատուի ինքնությունը: Նա
նույն փողոցում 50,2 քմ տուն է գնել 2018 թվականին ՝ 15 000
դոլարով:
06/08/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան