Մառնեուլիի շուկայում բռնկված հրդեհի պատճառն ու վնասի չափը դեռ
հայտնի չեն։
«Ռադիո Մարնեուլի»-ի հետ զրույցում շուկայի ներկայացուցչյունն ասաց,
որ կորուստների ուսումնասիրությունը չի ավարտվել, և վերջնական
պատասխանը հայտնի կլինի 3-4 օրից։ Ենթադրվում է, որ հրդեհը կարող է
տարածված լինել խառը խանութներից մեկից։
«Փորձաքննությունից եկել են, նախաքննությունը շարունակվում է, ինչպես
մեզ ասացին, մոտ 3-4 օրից եզրակացություն կանեն, մինչ այդ ոչինչ չենք
կարող ասել, հավանական պատճառը ևս չգիտենք»,- մեզ հետ զրույցում ասաց
Էրեկլե Նավերիանին։
Հոկտեմբերի 20-ի երեկոյան հրդեհ է բռնկվել Մառնեուլիի շուկայում:
Հրդեհի հետեւանքով այրվել է 9 խանութ, այդ թվում 7՝ սպասք եւ 2 ՝
հագուստի: Դեպքը հետաքննվում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով,
որը նախատեսում է ուրիշի գույքի վնասում կամ ոչնչացում։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
22.10.2021