Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1942 նոր դեպք, ևս 46 հիվանդ մահացել է

Stopcov.ge-ում հրապարակված տեղեկատվության համաձայն՝

ինտենսիվ թեստավորման շրջանակներում վերջին 24 ժամում անցկացվել է 22 847 թեստավորում, այդ թվում՝ 13 643 հակագենային թեստերով և 9 204 ՝ PCR թեստերով։
Թեստավորման արդյունքում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է վիրուսային վարակի 1 942 նոր հաստատված դեպք: Covid-19-ը համաճարակի բռնկումից ի վեր երկրում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 694182 է։
Ինչ վերաբերում
է դրական ցուցանիշին, ապա հոկտեմբերի 24-ի դրությամբ դրականի օրական չուչանիշը կազմում է 8,5%, վերջին 14 օրվա ընթացքում՝ 9,05% և 7 օրվա ընթացքում՝ 9,04%:
Վերջին 24 ժամվա ընթացքում 4 650 մարդ է ապաքինվել, իսկ ընդհանուր թիվն աճել է ՝ հասնելով 635,611 -ի:
Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահվան 46 նոր դեպք է գրանցվել: Համաճարակի տարածումից ի վեր վիրուսից մահացել է 9788 մարդ։
Հանրապետությունում այսօր հայտնաբերված վարակման 1942 նոր դեպքից ՝ Թբիլիսիում հաստատվել է 704 դեպք , Աջարիայում՝ 93, Իմերեթում՝ 438, Քվեմո Քարթլիում՝ 130, Շիդա Քարթլիում՝ 84, Գուրիայում՝ 33, Սամեգրելո Զեմո Սվանեթիում՝ 129, Կախեթում՝ 253, Մցխեթա-Մթիանեթիում՝ 16,Սամցխե- Ջավախեթիում ՝ 48, Ռաչա-Լեչխումի եւ Քվեմո Սվանեթիում՝ 14։
Այս փուլում վարակման ակտիվ դեպքերը կազմում են 48757, որից հիվանդանոցներում բուժվում է 6166 մարդ, որից 2362-ը՝ Թբիլիսիի հիվանդանոցներում, 501-ը՝ Աջարիայում և 1263-ը՝ Իմերեթիում։
Այս փուլում ծանր հիվանդ է 1549 մարդ, որից Թբիլիսիում ՝ 570, Աջարիայում՝ 132, Իմերեթում՝ 480, արհեստական շնչառության տակ կա 318 մարդ, որից 173-ը՝ Թբիլիսիում, 34-ը՝ Աջարիայում, 33-ը՝ Իմերեթում։
Կլինիկական հյուրանոցներում է գտնվում 1022 մարդ, որից 595-ը՝ Թբիլիսիում, 222-ը՝ Աջարիայում։
Տանը վիրուսի դեմ բուժման կուրս է անցնում 41569 մարդ։
51 մարդ գտնվում է կարանտինային տարածքներում, այդ թվում ՝ 48 -ը Թբիլիսիում և 3 -ը ՝ Աջարիայում:
2020 թվականի հոկտեմբերի 6-ից, սույն թվականի հոկտեմբերի 24-ը պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 25265 մարդ։
Այս փուլում ինքնամեկուսացման մեջ է 39 329 մարդ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
25.10.2021

 

Print