Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը
Սարփի մաքսակետում կանգնեցրել է Թուրքիայի Հանրապետությունից 25 հազար
կիլոգրամ կարտոֆիլով բեռնված ավտոմեքենա։
Մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական
հսկողության բաժնի մասնագետների կողմից բուսասանիտարական
սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման
ընթացքում (ըստ մոնիտորինգի պլանի) լաբորատոր փորձաքննության
արդյունքում կարտոֆիլից վերցված նմուշներում առողջության համար
վնասակար նյութեր են հայտնաբերվել:
Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված բեռը ենթակա է
վերադարձման արտահանող երկիր։
Սննդի վերահսկողությունը, որը ներառում է բույսերի, բուսական
արտադրանքի և բուսասանիտարական այլ պարամետրերով կարգավորվող բույսերի
ստուգում, ենթակա է խիստ մաքսային հսկողության:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան