Առողջության համար վտանգավոր կարտոֆիլ

Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը

Սարփի մաքսակետում կանգնեցրել է Թուրքիայի Հանրապետությունից 25 հազար կիլոգրամ կարտոֆիլով բեռնված ավտոմեքենա։
Մաքսային վարչության սանիտարական, բուսասանիտարական և անասնաբուժական հսկողության բաժնի մասնագետների կողմից բուսասանիտարական սահմանային-կարանտինային հսկողության ընթացակարգերի իրականացման ընթացքում (ըստ մոնիտորինգի պլանի) լաբորատոր փորձաքննության արդյունքում կարտոֆիլից վերցված նմուշներում առողջության համար վնասակար նյութեր են հայտնաբերվել:
Վրաստանի կառավարության N463 որոշման համաձայն՝ նշված բեռը ենթակա է վերադարձման արտահանող երկիր։
Սննդի վերահսկողությունը, որը ներառում է բույսերի, բուսական արտադրանքի և բուսասանիտարական այլ պարամետրերով կարգավորվող բույսերի ստուգում, ենթակա է խիստ մաքսային հսկողության:

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print