Վրաստանի հանրային պաշտպանը 2025 թվականին հրապարակել է «Ջրի
իրավունքի հասանելիությունը Վրաստանում» հատուկ զեկույցը:
Ե՛վ հատուկ զեկույցում, և՛ 2025 թվականի խորհրդարանական զեկույցում
քննարկվում են երկրում առկա մարտահրավերները, որոնք տարիներ շարունակ
խոչընդոտել են ջրի իրավունքի իրականացմանը:
Փաստաթղթում նշվում է, որ նախորդ տարիների համեմատ, հաշվետու
ժամանակահատվածում քաղաքացիները ակտիվորեն դիմել են Հանրային պաշտպ
անին՝ ջրի իրավունքին վերաբերող հարցերով: Գրասենյակի կողմից
ստացված
դիմումները վերաբերել են Թեթրիծկարո մունիցիպալիտետի Ասուրեթի
գյուղում, Աբաշա մունիցիպալիտետի Սագվազաո գյուղում, Սագարեջո
մունիցիպալիտետի Իորմուգանլո համայնքի գյուղերում, Մառնեուլի
մունիցիպալիտետի Աղմամեդլո գյուղում մեկ քաղաքացու և Թբիլիսիի մեկ
փողոցում ապրող մի քանի ընտանիքների ջրամատակարարման խնդիրներին:
«
Հաշվետվության ժամանակահատվածում ստացված դեպքերը
հիմնականում կապված են ջրի անբավարարության հետ, որը, իր հերթին,
պայմանավորված է տարբեր գործոններով, ինչպիսիք են ջրամատակարարման
տևողությունը և պարբերականությունը, շրջաններից կախված տարբեր
գրաֆիկները, սեզոնային աճող և երբեմն չնախատեսված սպառումը,
ռելիեֆային տեղանքը և ջրի դեբետի բացակայությունը։ Խնդիր է նաև ջրային
համակարգերի անսարքությունը կամ նման համակարգի բացակայությունը, որը
քաղաքացիներին ստիպում է օգտագործել բնական աղբյուրները, ինքնուրույն
հոգ տանել ջրի հավաքման մասին, ինչը, իր հերթին, կապված է անհատական
հնարավորությունների հետ և, հետևաբար, հանգեցնում է անհավասար
իրավական իրավիճակի։ Բացի այդ, խնդրահարույց է քաղաքացիներին ջրի
որակի և ծառայության այլ ասպեկտների մասին տեղեկացնելը», -
ասվում է զեկույցում։
Ըստ օմբուդսմենի, համայնքները պետք է ուժեղացնեն իրենց ջանքերը՝
ջրամատակարարումն ապահովելու և առկա ռեսուրսները արդյունավետորեն
օգտագործելու համար։ Հատուկ ուշադրություն պետք է դարձնել այն
բնակավայրերին, որտեղ բնակչությունն ամբողջությամբ կախված է
ինքնամատակարարումից։
«
Այս հարցը չափազանց կարևոր է այն դեպքերում, երբ
ջրամատակարարումը չի իրականացվում լիցենզավորված կամ չլիցենզավորված
ընկերությունների կողմից և ամբողջությամբ վստահված է քաղաքացիների
ինքնամատակարարմանը։ Բացի այդ, ընկերություններն ու համայնքները պետք
է հաշվի առնեն, որ անհրաժեշտ է քաղաքացիներին ժամանակին տեղեկացնել
ջրի ընդհատումների պատճառների, դրանց տևողության, ծառայության
վերականգնման ժամանակի և մատակարարվող ջրի որակի մասին, հատկապես, երբ
ջրի հասանելիությունը անընդհատ սահմանափակվում է։ Բացի այդ,
քաղաքացիներն իրավունք ունեն մատակարարվել անհրաժեշտ նվազագույն
քանակությամբ ջրով մինչև խնդրի լուծումը», - նշվում է
Հանրային պաշտպանի զեկույցում։
Զեկույցում նաև ընդգծվում է, որ քաղաքացիներին ժամանակին տեղեկացնելը,
նվազագույն քանակությամբ ջրի տրամադրումը և ծառայության
թափանցիկությունը անհրաժեշտ չափորոշիչներ են։