Մառնեուլիի քաղաքապետը մեքենան վաճառել է 40 000 լարիով - հայտարարագիր

 

Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին 2019 թվականի սեպտեմբերի 24-ին 40,000 լարիով վաճառել է Mercedes Benz մակնիշի ավտոմեքենան:
Համաձայն Զաուր Դարգալիի գույքային հայտարարագրի, որը հրապարակվել է Մառնեուլի քաղաքապետի կողմից 2020 թվականի հունիսի 30-ին, նա չունի անշարժ գույք: Նրա անունով ոչ մի շարժական գույք չի գրանցվել:
Ըստ 2019 թվականի գույքի հայտարարագրի համաձայն Դարգալին շարժական գույքի տեսքով ունեցել է Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա , որը նա գնել էր 2017 թ.-ին 60 000 լարիով: Դարգալին վաճառել է հենց այս մեքենան:
Անշարժ գույքը պատկանում է Զաուր Դարգալիի կնոջը `Ռենա Նուրմամեդովային: Նուրմամեդովան ունի երկու հողատարածք: 2016 թվականին նրան նվիրվել է 625 քմ մակերեսով հողատարածք Մառնեուլիի Մուսխելիձե փողոցում: Հայտարարությունում չի նշվում նվիրատուի ինքնությունը: Նա նույն փողոցում 50,2 քմ տուն է գնել 2018 թվականին ՝ 15 000 դոլարով:

06/08/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print Email
FaceBook Twitter Google