Մառնեուլիի №3 մանկապարտեզի խոհարարի մոտ կորոնավիրուս է հաստատվել, մանկապարտեզը փակ է

Մառնեուլիի №3 մանկապարտեզում հաստատված կորոնավիրուսի պատճառով դաստիարակության գործընթացը դադարեցվել է:

COVID-19- է հաստատվել խոհարարի մոտ, որը նաև աշխատում է Մառնեուլի բժշկական հաստատություններից մեկում: Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին ասել է մանկապարտեզի վարիչ Քեթևան Մինաձեն, մանկապարտեզում երկու խմբերը փակվել են հոկտեմբերի 19-ին ՝ երեխաներից երկուսի մոտ կորոնավիրուսի հաստատման պատճառով։ Մանկապարտեզի ամբողջական փակումը անհրաժեշտ եղավ խոհարարի մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո։

«Արդեն տվեն ենք այն մարդկանց անունները, որոնք շփվել են խոհարարի հետ։ Երբ մանակապարտեզի երկու խմբերը փակվեցին, դրանից հետո մենք շատ զգույշ էինք։ Օրինակ երեկը բոլորը դիմակ էին կրում, ձեռնոցներ, ավելի զգուշավոր էին, բայց պատասխանը եկավ այսպիսին։ Մենք երկու շաբաթով փակվել ենք։ Երկու շաբաթում թեստավորում կանցկացվի և ամեն ինչ կլուծվի։ Նա երեխաների հետ շփում չի ունեցել, միայն մասամբ մեծերի հետ»։

Կորոնավիորւսի հաստատման պատճառով, այս փուլում փակ է նաև Սաիմերլո գյուղի մանկապարտեզը։ Մանկապարտեզի դաստիարակի մոտ կորոնավիրուսի է հաստատվել հոկտեմբերի 16-ին։

Այս պահին Մառնեուլիի ևս 10 մանկապարտեզ նույնպես չի աշխատում: Նրանք սպասում են էլեկտրական վառարաններ ստանալուն: Մառնեուլի մունիցիպալիտետի մանկապարտեզների 10 էլեկտրական վառարան ձեռք բերելը արժե մինչև 24 000 լարի:

20/10/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər