Մառնեուլիի մունիցիպալիտետի 11 մանկապարտեզի դպրոցական տարիքի 406
երեխա է ավարտել։
Մանկապարտեզների միության ղեկավար Զաուր Քարամովը «Ռադիո
Մառնեուլի»-ին ասել է, որ 2021-22 ուսումնական տարում նախադպրոցական
խումբն ավարտել է 458 երեխա։
«2021-22 ուստարում ավարտել է 873 երեխա։ Նրանց մի մասը մանկապարտեզի
երեխաներ են, մի մասը՝ դպրոցական պատրաստության խմբի
երեխաներ»,- ասել է Քարամովը։
Մառնեուլիի մունիցիպալիտետում այս տարի գործում էր
11 մանկապարտեզ և
16 նախադպրոցական պատրաստության խումբ։ 2022-2023 թվականներին
ակնկալվում է, որ ուսումնական գործընթացը կվերսկսվի 15
մանկապարտեզներում, որտեղ կընդունվի շուրջ 1000 երեխա։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝
Մարգարիտա Միսկարյան