Մառնեուլիի մունիցիպալիտետի մարզադպրոցի հայտարարության համաձայն՝
2024 թվականի Վրաստանի նետաձգության երիտասարդների առաջնությունը
կհյուրընկալի Մառնեուլիի քաղաքապետարանը։
«
Այս տարվա փետրվարի 9-11-ը Վրաստանի մշակույթի, սպորտի և
երիտասարդության նախարարության, Վրաստանի նետաձգության ազգային
ֆեդերացիայի և Մառնեուլիի քաղաքապետարանի մարզադպրոցի ֆինանսական
աջակցությամբ կանցկացվի Վրաստանի նետաձգության առաջնությունը
«Ադրբեջանական տան» դահլիճում" - նշված է Մառնեուլիի
մարզադպրոցի հայտարարության մեջ:
Մրցույթին կմասնակցեն մինչեւ 21 տարեկան երիտասարդները։ Առաջնությունը
կանցկացվի տղամարդկանց
և կանանց «Դասական աղեղ» անվանակարգում։ Ինչպես
հայտնում են մարզադպրոցից, առաջնությունում աղջիկների և տղաների
կատեգորիայի եզրափակչի մասնակիցներից կխաղարկվի Մառնեուլիի
մունիցիպալիտետի նետաձգության հիմնադիր Գիորգի Գորդեզիանիի անվան
գավաթը։
Մրցաշարի չեմպիոններն ու մրցանակակիրները կպարգևատրվեն համապատասխան
որակի մեդալներով, պատվոգրերով և դրամական պարգևներով։
Առաջին տեղ ՝ 400
Երկրորդ տեղ՝ 300
Երրորդ տեղ ՝ 200
Գիորգի Գորդեզիանիի գավաթի հաղթողը կստանա 2000 լարի դրամական
պարգեւ։
Լուսանկարը՝ "Ռադիո Մառնեուլի" արխիվ
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան