Նովրուզ Բայրամի միջոցառման կապակցությամբ Մառնուլիում քաղաքապետարանի
հարևանությամբ գտնվող փողոցը կփակվի։
Տեղական ինքնակառավարումը տեղեկություն է տարածում եւ գրում, որ
այսօր՝ մարտի 20-ին, ժամը 19:00-ից փակ է լինելու քաղաքապետարանի
շենքի մոտ գտնվող Ռուսթավելի փողոցը։ Մարտի 21-ին՝ ժամը 23:00-ից,
ավտոմեքենաների երթեւեկությունը կվերականգնվի։
Նովրուզ Բայրամին նվիրված միջոցառումը
Մառնեուլիում կմեկնարկի մարտի 21-ին՝ ժամը 12:00-ից։
Օրակարգ ՝
- 12:00 - թատերական ներկայացումներ՝ երթ
Ռուսթավելի փողոցում, կառքով գարուն բերող աղջիկ, «Ջրի երեքշաբթի»,
«Քամու երեքշաբթի», «Երկրային երեքշաբթի», «Հրե երեքշաբթի»;
- 12:40 – ավանդաբար կվառվի խարույկը՝
Նովրուզ Բայրամի խորհրդանիշներից մեկը
- Ժամը 13:00- ներկայացում Թբիլիսիի
Ադրբեջանի պետական դրամատիկական թատրոնի դերասանների
մասնակցությամբ, նրանք կներկայացնեն Նովրուզի հերոսներին, Աղջիկ
գարունը (Բահար Գիզի), Խոսան, Քեչալը և Դեդեգորգութը:
- Միջոցառման շրջանակներում
կկազմակերպվեն ցուցահանդեսային տաղավարներ, մանկական ժամանցի վայրեր,
ատրակցիոններ, անիմատորների շոու, կներկայացվեն տեղի նկարիչների
աշխատանքները, ձեռագործ աշխատանքները, հրուշակեղենը, ծաղկի
ցուցահանդես-վաճառքը, ավանդական ուտեստների, քաղցրավենիքի և թեյի
հյուրասիրություն։
- Տոնական ծրագրի շրջանակներում
կանցկացվեն սպորտային միջոցառումներ վրացական ըմբշամարտի, բազկամարտի
և նետաձգության մարզաձեւերում։
- Համերգային ծրագիր
- 13:00 - Թինա Նարգիլե և տեղացի
արտիստներ
- 13:45 - Դուետ Լեոն
- 14:15 - հրավիրված երգչուհի
Վեֆա Շերիֆովան
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան