Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականին գործուղումների և ռեստորանային ծառայությունների վրա ծախսել է 304 348 լարի
Այսօր՝ ապրիլի 25-ին, տեղի է ունեցել Մառնեուլիի սակրեբուլոյի
ֆինանսաբյուջետային հանձնաժողովի ընդլայնված նիստ, որտեղ քննարկվել է
Մառնեուլիի քաղաքապետարանի 2023 թվականի բյուջեի կատարման
հաշվետվությունը։
Սակրեբուլոյի հանձնաժողովի նիստում խոսվեց բյուջեի կատարման
մասին, թե ինչ միջոցներ են ծախսվել սոցիալական ծրագրերի,
ենթակառուցվածքների զարգացման՝ ճանապարհների վերականգնում, խմելու ջրի
մատակարարում, արտաքին լուսավորություն և այլն։
Սակրեբուլոյի ֆինանսաբյուջետային ծառայության ղեկավար Կոբա
Չխիտունիձեն հաշվետվությունը ներկայացրել է սակրեբուլոյի
ֆինանսաբյուջետային ծառայությանը և հայտնել, որ 2023 թվականի բյուջեի
կատարման հաշվետվությունն ամբողջությամբ հրապարակվել է
քաղաքապետարանի պաշտոնական կայքում։
Քաղաքապետարանի կայքում հրապարակված հաշվետվության համաձայն՝
Մառնեուլիի քաղաքապետարանը 2023 թվականին աշխատակիցների
գործուղումների վրա ծախսել է 167689 լարի և 17 թեթրի։
Մառնեուլիի քաղաքապետարանն անցյալ տարի ներկայացուցչական ծախսերի վրա
ծախսել է 136658 լարի և 91 թեթրի։ Տեղեկատվության ազատության
զարգացման ինստիտուտի (IDFI) հրապարակած հայտարարության համաձայն՝
ներկայացուցչական ծախսերը ներառում են գործակալությունների կողմից
կազմակերպվող ընդունելությունների, պաշտոնական ընթրիքների,
մշակութային և ժամանցային միջոցառումների վրա ծախսված միջոցները։
Մասնավորապես, Վրաստանի օրենսդրության մուտքի համաձայն,
ներկայացուցչական ծախսը անձի տնտեսական գործունեության շրջանակներում
կատարված ծախսն է, որը ներառում է ծախսերը (հյութեր, հանքային ջրեր,
զովացուցիչ ըմպելիքներ, թեյ, սուրճ, նախաճաշ, ճաշ, ընթրիք, երեկույթ)
նախատեսված է անձի անունից անցկացվող միջոցառումների համար
(շնորհանդեսներ, ընդունելություններ), էքսկուրսիաների և
մշակութային-դիտարժան միջոցառումների, հուշանվերների գնման և նմանատիպ
այլ ծախսեր.
Մառնեուլիի քաղաքային խորհրդի ֆինանսաբյուջետային հանձնաժողովը
հաստատել է Մառնեուլիի 2023 թվականի բյուջեի կատարման
հաշվետվությունը։
«Վրացական երազանքը» ևս մեկ անգամ պատրաստվում է ընդունել
ռուսական օրենքը, որը հետ է վերադարձվել 2023 թվականի մարտին
զանգվածային բողոքի ցույցերի արդյունքում։ «Վրացական երազանքն» անցյալ
տարի խոստացել էր, որ չեն վերադառնա ռուսական օրենքին, սակայն դրժեցին
խոստումը։ «Վրացական երազանք»-ը օրինագծի սկզբնական ձևակերպումից
հանել է միայն «գործակալ» բառը և այն փոխարինել օտարերկրյա տերության
շահերի կրողով։
Օրենքի համաձայն՝ օտարերկրյա տերության շահեր կրող բոլոր
հասարակական և լրատվական կազմակերպությունները, որոնց եկամուտների
20%-ից ավելին արտերկրից է: Պետությունը չի քննի, թե ինչ են անում այդ
կազմակերպությունները և ինչ նպատակներ են ծառայում, և բոլորին
մեղադրելու են օտարերկրյա տերության շահերին ծառայելու
մեջ։
Օրենքն ուղղված է Եվրոպայից և Ամերիկայից եկող
ֆինանսավորմանը, այլ ոչ թե թշնամական երկրներից ֆինանսավորմանը,
ինչպես դա քաղաքակիրթ երկրներում է։
Եվրամիության անդամը և Վրաստանի բարեկամ երկրների ղեկավարները
մտահոգություն են հայտնել օրենքի նախաձեռնման կապակցությամբ, մինչդեռ
ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը հավանություն է տվել «Վրացական
երազանքի» օրենքին։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան