Մառնեուլիում կվերականգնվի 46 շենք
Մառնեուլիի քաղաքապետարանը 759 770 լարիի մրցույթ է հայտարարել բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի/տանիքների վերականգնման համար։ Խոսքը Մառնեուլիում 46 բնակելի շենքերի մասին է, որոնց մուտքերի մի մասը կփոխարինվի դռներով ու պատուհաններով, կտեղադրվի էլեկտրականություն, կներկվեն պատերը։ Երկու բազմաբնակարան շենքերի տանիքը կփոխվի. (Ռուսթավելի փողոց, Մազնիաշվիլի փողոց):

Առաջարկում ենք բազմաբնակարան բնակելի  շենքերի  ցանկ, որտեղ կիրականացվեն վերականգնողական աշխատանքներ ՝ 






Հայտատուները, ովքեր կցանկանան մասնակցել նշված մրցույթին, կկարողանան մասնակցել մայիսի 11-16-ն ընկած ժամանակահատվածում։ Հաղթողը պարտավոր է աշխատանքները կատարել պայմանագիրը կնքելուց հետո 150 օրացուցային օրվա ընթացքում։



"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝   Մարգարիտա  Միսկարյան




Print Email
FaceBook Twitter Google