Դմանիսիի տարեցների աջակցության կենտրոնը և այն հնարավորությունը, որը Մառնեուլին չօգտագործեց
«Երբ առավոտյան աչքերս բացում եմ և արթնանում, արագ հագնում եմ հագուստս ու գնում». 78-ամյա Իամզե Ցիխելաշվիլիի առավոտը երկրորդ տարին անընդմեջ սկսվում է Դմանիսիի տարեցների աջակցության կենտրոն այցելությամբ, որտեղ ամեն օր հավաքվում են տասնյակ տարեց մարդիկ։

Այստեղ ծերությունը պայծառ է, աղմկոտ և կյանքով լի։ Նրանք կիսվում են իրենց վշտերով ու ուրախություններով, շատ բան ունեն հիշելու և նույնիսկ
նոր արկածներ են ստեղծում։


«Երբ չեմ կարողանում և վատ եմ զգում, այստեղ լինելն ինձ համար լավ է։ Տանը երբեմն  ծաղրում են ինձ՝ այնտեղ ինձ լավ եմ  զգում, երբ գալիս ես այստեղ, թույլ ես։ Երիտասարդությանս տարիները այնքան արագ անցան, որ նույնիսկ չէի գիտակցում։ Ծերությունը մի փոքր դժվար էր, ես նաև հիվանդանում էի, բայց այս խնամքի տանը այնքան լավ կառավարում ունենք, որ ոչինչ բաց չեն թողնում։ Մենք հիվանդանում ենք, և նրանք բժիշկ են բերում։ Երբ գալիս եմ այստեղ և ասում, որ հիվանդ եմ, ընկերներս կողքից ասում են  ինձ՝ ես նույնպես հիվանդ եմ, բայց ամեն ինչ լավ է՝ այս խոսքերն իսկապես քաջալերում են ինձ։ Միմյանց հետ խոսելը մեզ համար  ավելի լավ է », - պատմում է Իամզե Ցիխելաշվիլին։

Դմանիսիի խնամքի տունը հիմնադրվել է ավստրիացիների կողմից։ Կազմակերպությունն այժմ ունի ցերեկային կենտրոն և տնային խնամքի ծառայություն։ 2022 թվականից ի վեր հնարավոր է եղել հոգ տանել արժանապատիվ ծերության մասին և հատուկ տարածք հատկացնել մինչև 70 գրանցված շահառուների համար։

«Աջակցության տունը հիմնադրվել է ավստրիացիների կողմից՝ «Հիլսվերկ» կազմակերպության ղեկավարությամբ, որը ֆինանսավորվել է Վրաստանի կանանց «Համաձայնություն» ասոցիացիայի կողմից և այսօր գործում է «Աջակցության տուն» անվամբ։ Համայնքը մասնակցել է համաֆինանսավորմանը։ Նրանք աջակցում են մեր բոլոր միջոցառումներին, վերահսկում են մեզ, հաճախ այցելում են մեզ, և մենք ինքներս մասնակցում ենք քաղաքային բոլոր տեսակի միջոցառումներին։ Ավագների կենտրոնի բացումը, ներառյալ ցերեկային կենտրոնը և տնային խնամքի ծառայությունները, պատճառ է դարձել, որ տարեցները երջանիկ զգան երիտասարդների հետ միասին։ Դրանով մենք երկարացրել ենք նրանց կյանքը և խթանել նրանց ունենալ երջանիկ ապագա։ Գիտե՞ք, թե քանի անգամ եմ լսել նրանցից սա ասելը. «Մենք ուրախ ենք, որ դեռ հիշում ենք», - ասաց կազմակերպության ղեկավար Եկատերինե Օկրիաշվիլին։

Ամեն օր մոտ 20 տարեց մարդ է այցելում Դմանիսիի աջակիցների տուն: Նրանց համար այս վայրը հաճախ միակ հնարավորությունն է տնից դուրս գալու, զվարճանալու, պարելու և երաժշտություն լսելու:

Ամենատարեց կին շահառուն 84-ամյա Մերի Մարտիկյանն է: Նա պատմում է, որ երիտասարդության տարիներին աշխատել է որպես բուժքույր, բայց ամուսնանալուց հետո ստիպված է եղել թողնել աշխատանքը: Դմանիսիում բացված տարածքը նրա համար վերածնվելու հնարավորություն է դարձել:

«Ես երբեմն ուզում եմ հանգստանալ, թուլանալ, և երբ գալիս եմ այստեղ, ինձ հանգիստ և ազատ եմ զգում: Երիտասարդության տարիներին տանը չէի նստում. ես անընդհատ աշխատում էի: Աշխատել եմ որպես բուժքույր մանկապարտեզում, ապա հիվանդանոցում՝ մանկական բաժանմունքում: Ամուսնանալուց հետո ստիպված էի տանը նստել՝ երեխաներ մեծացնելով: Ուզում էի կտրվել ամեն ինչից և դուրս գալ: Ինձ թվում է՝ ընկերներիս հետ եմ գալիս, կարծես նորից մարդկանց մոտ եմ վերադարձել: Լավ զվարճանք է՝ երաժշտություն, պար՝ այստեղ տեղի է ունենում ամեն ինչ, ինչ լավ է», - ասում է Մերին

Դմանիսիի աջակցության  տունը տարեցների համար բազմազան ծառայություններ ունի: Կազմակերպությունն ունի բուժքույր, որը հոգ է տանում նրանց առողջության մասին: Նրանք ունեն սպորտի ուսուցիչ՝ առողջ ապրելակերպ խրախուսելու համար: Նրանք հատկապես անհամբեր սպասում են շաբաթը մեկ անգամ Թբիլիսիից այցելող հոգեբանին։

«Մեր հոգեբանը՝ մեր Կոտեն, գալիս է երեքշաբթի օրերին: Մենք այնքան ենք շտապում այդ օրվան, որ չգիտեմ: Նա խոսում է այն մասին, թե ինչ ենք ուզում՝ տնային ձևով, այնքան պարզ, կարծես մենք նրան մեր որդուն և ընկերն  ենք համարում: Անկախ նրանից՝ անձրև է գալիս, ձյուն է գալիս, թե ինչ էլ լինի՝ նա միևնույն է Թբիլիսիից գալիս  է: Հազվադեպ է լինում,  բայց  նրա  բացակայությունը մեզ տխրեցնում է։ Մարդու կյանքում գլխավորը ուշադրությունն է, նույնիսկ փոքր՝ նույնիսկ ողջույնը մեզ կյանքի ուրախություն է տալիս», - ասում է 72-ամյա Էթերի Մուջիրիշվիլին:

Կենտրոնը երկրորդ ընտանիք է դարձել Դմանիսիում ապրող Ռագիմ Ագաքիշիևի համար։

«Մեզ համար այս կենտրոնը նման է առողջարանի։ Մենք գալիս ենք  հանգստանում։ Երբ  ես զայրացած եմ,  այստեղ եմ գալիս և  ամեն ինչ մոռանում եմ։ Ես մասնագիտությամբ կենսաբան եմ, 20 տարի աշխատել եմ դպրոցում, հետո այն փակվեց, իսկ հիմա ես մեղուներ ունեմ, ես հոգ եմ տանում նրանց մասին, հիմա ես մեղուների ուսուցիչ եմ։ Սա իմ երկրորդ տունն է. ես լքում եմ առաջին տունը և գալիս երկրորդը։ Մենք այստեղ սուրճ ենք խմում, նարդի ենք խաղում և այստեղ նշում ենք մեր ծննդյան օրերը», - ասում է Ռագիմը։

Դմանիսիի ցերեկային կենտրոնի շահառու տարեցները ստեղծել են իրենց սեփական թատերախումբը և բեմադրում են հիշարժան ներկայացումներ։ Նրանք ոչ միայն ներկայացումներ են անում կենտրոնում, այլև փորձում են տարածել իրենց աշխատանքները գյուղերում և այցելել մանկապարտեզներ։ Այս գործունեությամբ նրանք փորձում են ոչ միայն զարգացնել իրենց սեփական ստեղծագործականությունը, այլև ստեղծել հաղորդակցության, հարաբերությունների և փոխադարձ աջակցության միջավայր։

«Ես չէի կարծում, որ մեր մանկական ներկայացման մեջ գայլի դերը կխաղամ։ Ես անմիջապես ասացի. «Գայլի դերը խաղա՞մ»։ Բոլորը լավ դերեր խաղացին, և ես ստացա այն։ Բայց մարդկանց այնքան դուր եկավ, որ ես նույնիսկ արձագանքներ ստացա. Գերմանիայից ներկայացումը դիտած մեկը գնահատական ​​​​ուղարկեց ինձ, որ ես գայլի դերի լավագույն կատարողն եմ։ Ես կարծում էի, որ այս դերը կլինի վատագույնը։ Դմանիսիում երեխաները հազվադեպ են հնարավորություն ունենում դիտել ներկայացումներ, և մենք այդպիսի սիրուն արժանացանք այս ներկայացումներով՝ նրանք հիացած էին», - ասաց Իամզե Ցիխելաշվիլին։

Դմանիսիի աջակիցների տան ղեկավար Եկատերինե Օկրիաշվիլին նշում է, որ կազմակերպությունը ակտիվորեն մասնակցում է տարբեր նախագծերի։
Նրանց համար կարևոր հնարավորություններից մեկը հնարավոր դարձավ «SEN» միջազգային կազմակերպության աջակցության շնորհիվ։ Այս համագործակցության շրջանակներում Դմանիսիի քաղաքապետարանը և կազմակերպությունը համատեղ իրականացրին համաֆինանսավորվող նախագիծ՝ «Սերունդների միջև տեխնոլոգիական կամուրջ», որի ընդհանուր բյուջեն կազմել է 31,282.43 եվրո։

«Մենք փորձում ենք ներգրավվել բազմաթիվ ծրագրերի մեջ, դրսևորվել տարբեր ուղղություններով։ Հայտնի SEN կազմակերպությունը մրցույթ է հայտարարել։ SEN-ը Դմանիսիում իրականացրել է մի շարք կարևոր նախագծեր, որոնցից մեկը «Սերունդների միջև տեխնոլոգիական կամուրջն» էր։ Սա շատ հաջողված նախագիծ էր, որը անմիջապես գնահատվեց։ Այն հնարավորություն տվեց տիրապետել ժամանակակից տեխնոլոգիաներին ինչպես երիտասարդների, այնպես էլ մեր տարեցների համար։ Դմանիսիի մունիցիպալիտետի բնակիչները ակտիվորեն ներգրավված են։ «Մենք նաև փոքր նվիրատվություններ ենք ստանում իմ ուսանողներից մեր կենտրոնին», - ասում է Եկատերինե Օկրիաշվիլին։

Կարելի է ասել, որ Դմանիսիի օրինակը ներկայացնում է հաջողված պրակտիկա, որը կարող է արդյունավետորեն իրականացվել այլ մունիցիպալիտետներում։

Նմանատիպ նախագիծ գրվել է նաև Մառնեուլիի մունիցիպալիտետի համար՝ տարեցների (60+) կարիքներին հարմարեցված ծրագրի տեսքով։ Սակայն աշխատանքային խմբի հաստատման և ծրագրի իրականացման փուլում Մարնեուլիի քաղաքապետարանը մերժել է նախագիծը։

Ինչպես Ռադիո Մառնեուլիին բացատրել է Քվեմո Քարթլիում «Սենի» նախագծերի համակարգող Մարիկո Ցիկորիձեն, Մառնեուլիի մասշտաբները, թե՛ բնակչության թվաքանակի, նրա կարիքների և խոցելիության առումով, նախագծի իրականացումը դարձրեց հատկապես արդիական։

Դմանիսիի մունիցիպալիտետի համեմատ, Մառնեուլին ավելի ծավալուն է՝ թե՛ բնակչության, թե՛ կարիքների և թե՛ խոցելիության առումով։ Ահա թե ինչու դա հատկապես կարևոր կլիներ։ Եվ գլխավորն այն էր, որ Մառնեուլի մունիցիպալիտետում, երբ մենք սկսեցինք աշխատել բազմաշահառու խմբի հետ, թե որ սոցիալական ծառայությունների կարիքները պետք է բացահայտվեին, առաջին պլան մղվեց 60+, արժանապատիվ ծերացման ծրագիրը։ Ի տարբերություն Դմանիսիի, Մառնեուլի մունիցիպալիտետը հնարավորություն ուներ այս ամենում ներգրավել համայնքային կենտրոններին։ Բոլոր ծրագրերն էլ խնդիր ունեն տեղեկատվություն տրամադրելու հետ, չնայած Մառնեուլում դա հաղթահարելի կլիներ, եթե քաղաքապետարանի կողմից աշխատանքային խմբին չհաստատեին և նախագիծը չմերժեին՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք իրենք էին մասնակցում ծրագրի մշակմանը։ «Դա շատ լավ նախագիծ էր, որն այժմ իրականացվում է Դմանիսիում, Բոլնիսիում, Գարդաբանիում, Թեթրիծկարոյում և Ծալկայում, և կարող էր ակտիվ լինել նաև Մարնեուլիում», - ասում է Մարիկո Ցիկորիձեն։

Մառնեուլիի մունիցիպալիտետի բյուջեում տարեցների համար նախատեսված ծրագրեր չեք գտնի, բացառությամբ միանվագ սոցիալական օգնության, որը կարող էր վերաբերել բոլորին։ Տարեցներ բառը 2025 թվականի բյուջեում հիշատակվում է միայն մեկ անգամ՝ արտաքին լուսավորության կազմակերպման բաժնում, որի վերջնական արդյունքը արտաքին լուսավորության ցանցի պատշաճ գործունեությունն է և բնակչության (կանանց, երեխաների, տարեցների և հաշմանդամների) անվտանգ և հարմարավետ տեղաշարժը գիշերը։
"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․ ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər