Ամիրան Գամկրելիձեն քաղաքացիներին – «Գոյություն ունի միայն մեկ զենք ՝ դիմակը»

«Մենք պետք է ամրապնդենք դիմակ կրելու մշակույթը», այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:


Գամկրելիձեն ասել է, որ դիմակ կրելու դեպքում վիրուսի փոխանցման ռիսկը 1%-ից ցածր է։
«Առայժմ պատվաստանյութ չկա, դեղ չկա, և մենք չգիտենք, թե երբ կլինի մեկը կամ մյուսը: Գոյություն ունի միայն մեկ զենք ՝ դիմակ։ Որքան հնարավոր է երկրում պետք է ուժեղացնենք դիմակ կրելու մշակույթը։ Արդեն ապացուցված է, որ երբ երկու մարդիկ կրում են դիմակ և նրանցից մեկը վարակված է, վիրուսի փոխանցման ռիսկը 1%-ից ցածր է։ Դիմակը համաճարակի դեմ պայքարի ամենահզոր զենքն է։ Դիմակ, սոցիալական հեռավորություն և շենքի հաճախակի մշակում ախտահանիչ լուծույթներով - եթե մենք հետևենք այս առաջարկություններին, մենք կկանխենք հիվանդությունը: Մենք ունենք աճ, բայց գործընթացը կառավարելի է », - ասել է Ամիրան Գամկրելիձեն:
Հիշեցնենք, որ այսօր հաստատվել է կորոնավիրուսի 218 դեպք։ Մահացել է 3 մարդ։

22/09/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print Email
FaceBook Twitter Google
Bu kateqoriyaya aid digər xəbərlər