Համերաշխության նամակ Մառնեուլիի և Բոլնիսիի բնակչությանը

Այս նամակը գրված է Վրաստանի հասարակ քաղաքացիների կողմից և մենք բոլորին հորդորում ենք աջակցել ձեզ:

Առաջին հերթին հայցում ենք ձեր ներողամտությունը լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հնչած վիրավորանքների համար, որոնք եղել են մեր հասարակության մի մասի կողմից Բոլնիսիի և Մառնեուլիի բնակչությանը։
Ուզում ենք իմանաք, որ մենք այդպես չենք մտածում։ Կգնահատվեք ինչպես ընկերներ, ծանոթներ թե անծանոթներ, ինչպես Վրաստանի ամենակարևոր մաս, և շնորհակալություն այն անգնահատելի աշխատանքի համար, որն անում եք համընդհանուր բարեկեցության համար։ Մենք մի երկրի քաղաքացիներ ենք և կարծում ենք որ սա ընդհանուր սոցիալական մարտահրավեր է։
Համաճարակի մեջ առանձնացվել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են ջրի հասանելիությունը և օրավարձային աշխատանքից կախված մարդկանց հուսահատությունը։ Գոյություն չունի Վրաստանի ադրբեջանախոս բնակչության առանձին խնդիր, դա հավասարապես բոլորի խնդիրն է։
Ի սրտե հայտնում ենք մեր համերաշխությունը և ստեղծված ծանր իրավիճակում մաղթում քաջություն։
27․03․2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․՝ Մարգարիտա Միսկարյան


#Həmrəylik #სოლიდარობა
Print