Որակյալ մանկավարժական կադրերի ներգրավման և համակարգում պահպանման
նպատակով կստեղծվի համակարգային, կանխատեսելի և իրական կարիքների վրա
հիմնված ուսուցչի մասնագիտական զարգացման մոդել, որը կնպաստի ուսուցչի
մասնագիտության հեղինակության բարձրացմանը։
Այդ մասին նշված է ընդհանուր կրթության համակարգի բարեփոխման ազգային
հայեցակարգում, որը հաստատել է Վրաստանի կառավարությունը։
Ինչպես նշվում է փաստաթղթում, ուսուցիչների մասնագիտական զարգացման
համակարգը, չնայած իր մասշտաբայնությանը, ամբողջությամբ չի
արձագանքում ուսուցիչների իրական
կարիքներին։
Ուսուցիչների ռեսուրսների տեսանկյունից, որոշ առարկաների գծով
երկրում նկատվում է կադրերի ավելցուկ, մինչդեռ որոշ այլ առարկաների
դեպքում հաճախ առկա է որակյալ մասնագետների պակաս։ Մեծ մարտահրավեր է
նաև բարձրալեռնային և հեռավոր հարթավայրային գյուղերի դպրոցներում
ուսուցիչների ներգրավումը։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման գործող ծրագրերն ու
վերապատրաստման մեխանիզմները հաճախ չեն բավարարում ոչ ուսուցչի, ոչ էլ
դպրոցի կարիքներին։ Առարկայական և մեթոդական վերապատրաստումները,
ինչպես նաև ուսուցիչների կարիերայի առաջխաղացման մեխանիզմները
հիմնականում ուղղված են կարճաժամկետ պահանջներին և չեն հիմնվում
երկարաժամկետ կանխատեսումների ու աշխատաշուկայի պահանջների վրա։
Հատուկ ուշադրություն է դարձվում նոր առարկաների ներդրմանը և այդ
ուղղությամբ ուսուցիչների վերապատրաստմանը, մինչդեռ համեմատաբար քիչ
համակարգային աջակցություն ունեն հետևյալ առարկաները՝ վրացերեն
լեզու և գրականություն, պատմություն, աշխարհագրություն, մաթեմատիկա,
ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն։Մարտահրավեր է դպրոցների հիման վրա
ուսուցիչների անհատական կարիքների գնահատման գործընթացի իրականացումը,
որը պետք է կապված լինի աշակերտների արդյունքների բարելավման և
ուսուցման գործընթացի որակի բարձրացման հետ։ Արդյունքում, չի
հաջողվում դպրոցների մակարդակով ուսուցիչների մասնագիտական զարգացման
արդյունավետ մոդելների ներդրումը, և դպրոցները հիմնականում կախված են
արտաքին ծառայություններից։
Որակյալ մանկավարժական կադրերի ներգրավման և պահպանման նպատակով
կստեղծվի համակարգային, կանխատեսելի և իրական կարիքների վրա հիմնված
ուսուցչի մասնագիտական զարգացման մոդել, որը կնպաստի ուսուցչի
մասնագիտության հեղինակության բարձրացմանը։ Մանկավարժական ուղղության
ուժեղացումը ակադեմիական միջավայրում կլինի առաջնահերթություններից
մեկը։Համակարգային մոդելը ներառում է ինչպես նոր կադրերի պատրաստումը
և մասնագիտություն մուտք գործելու ուղիների դիվերսիֆիկացումը, այնպես
էլ տարածաշրջանային և առարկայական անհամամասնությունների
հաղթահարումը։ Պետությունն ունենալու է հստակ կանխատեսում, թե առաջիկա
5–10 տարիներին որ տարածաշրջանին, որ առարկայից և ինչ քանակի ուսուցիչ
է անհրաժեշտ լինելու։ Այդ կանխատեսումը հիմնվելու է ժողովրդագրական
տվյալների և աշխատաշուկայի պահանջների վրա։Ուսուցիչը կունենա
կարիերայի առաջխաղացման հստակ տեսլական, որը հիմնված կլինի
առարկայական փորձագիտական կարողությունների, հետազոտական
գործունեության և կառավարման/վարչարարական աջակցության վրա։
Ուսուցիչների մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման խթանող
մեխանիզմները կմշակվեն ուսուցչի, դպրոցի և կրթական համակարգի
կարիքներից ելնելով։
Ուսուցիչները կունենան համակարգային աջակցություն՝ առցանց կրթական
ռեսուրսներով ապահովման ուղղությամբ, ինչպես նաև առանց գործնական
գործունեությունից կտրվելու՝ առցանց ձևաչափով կկարողանան ստանալ
մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման համար անհրաժեշտ
աջակցող ծառայություններ։
Ուսուցիչների աշխատավարձը լինելու է աճող։ — նշված է
ընդհանուր կրթության համակարգի բարեփոխման ազգային հայեցակարգում։