Իլիայի պետական համալսարանում կմնան միայն մանկավարժության և STEM ծրագրերը․ կառավարության որոշում
«Վրացական երազանք» կառավարության որոշմամբ սահմանվել են այն ծրագրային ուղղությունները, որոնք պետական համալսարանները կարող են իրականացնել։ Այս որոշմամբ էապես կրճատվում է Վրաստանի ամենամեծ համալսարաններից մեկի՝ Իլիայի պետական համալսարանի ուսուցման ոլորտը։

Եթե ներկայումս համալսարանը իրականացնում է տասնյակ ծրագրեր, ապա հաջորդ տարվանից կմնան միայն մի քանի ուղղություններ, մասնավորապես՝

  • Մանկավարժություն,
  • ABET հավատարմագրում ունեցող STEM մասնագիտություններ։

Ի՞նչ է նշանակում ABET հավատարմագրում


ABET-ը

տեխնիկական և ինժեներական ոլորտում հավատարմագրման ձև է, որը շնորհվում է համալսարաններին հետևյալ ոլորտներում՝

  • Ինժեներիա
  • Համակարգչային գիտություններ
  • Տեխնոլոգիաներ
  • Կիրառական գիտություններ

Ի՞նչ է նշանակում STEM մասնագիտություն

STEM-ը հապավում է և նշանակում է՝

  • S – Science (գիտություն),
  • T – Technology (տեխնոլոգիա),
  • E – Engineering (ինժեներիա),
  • M – Mathematics (մաթեմատիկա)։

STEM-ը ներառում է նաև համակարգչային գիտություններ, ծրագրավորում, էլեկտրական և մեխանիկական ինժեներիա, կենսաբանություն, քիմիա, ֆիզիկա, մաթեմատիկա և արհեստական բանականություն։

Համալսարանը այլևս չի կարողանա իրականացնել ծրագրեր սոցիալ-քաղաքական գիտությունների, իրավագիտության կամ այլ ուղղություններով։


წყარო: radiotavisupleba.ge
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები