«Վրացական երազանք»-ի կառավարությունն ազդարարում է օկուպացված
տարածքներից տեղահանված ընտանիքների համար նոր ծրագրի մասին՝
բնակարանի և «գյուղական տան» ծրագրին զուգահեռ, բնակարանի փոխարեն
դրամական փոխհատուցում ստանալու հնարավորություն:
«Փոխհատուցման չափը կկազմի 10 000 լարի տեղահանված ընտանիքի
յուրաքանչյուր անդամի համար», - հոկտեմբերի 12-ին
կառավարության աշխատակազմում կայացած ճեպազրույցում հայտարարեց Իրակլի
Կոբախիձեն:
Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ընտանիք, որը պետությունից չի ստացել
կացարան կամ փոխհատուցում,
իրավունք կունենա նախարարության
համապատասխան գործակալություն ներկայացնել դիմում «կացարանի փոխարեն
դրամական փոխհատուցում ստանալու մասին»:
Խոսքը Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի,
առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության մասին
է:
Իրակլի Կոբախիձեի հայտարարությամբ՝ փոխհատուցումները կտրամադրվեն
«դիմումների ներկայացման հերթականությանը համապատասխան»:
58 մլն լարի բյուջեից
Նրա տեղեկացմամբ՝ ծրագրի համար «այս տարի կհատկացվի 58 միլիոն
լարի»
«Այս ծրագիրը կշարունակվի նաև ապագայում, և բյուջեն
կավելանա», - ասաց նա:
Զուգահեռաբար կշարունակվեն «գյուղական տան» ծրագիրը և բազմաբնակարան
շենքերի շինարարությունը:
Վարչապետը նաև նշեց, որ տեղահանվածների վերաբնակեցման ծրագրի բյուջեն
2012 թվականի համեմատ ավելացել է 10 անգամ.
«Արդյունքում՝ ավելի քան 45 հազար տեղահանված ընտանիքի սեփականությանն
է հանձնվել նոր, բարեկարգ կացարան»:
«Գյուղական տան» ծրագրի շրջանակներում, Կոբախիձեի խոսքով, 2026
թվականին շուրջ 2000 ընտանիք կարողացել է պետության աջակցությամբ տուն
ձեռք բերել գյուղում:
«Ընթացիկ շինարարությունների ավարտից հետո նոր բնակարաններ լրացուցիչ
կհանձնվեն 2 600 տեղահանված ընտանիքի», - ասաց նա: