Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5 միլիոնը

 

Worldometer- ի տեղեկատվությամբ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 5 միլիոնը: Մասնավորապես, ներկայումս աշխարհում կա կորոնավիրուսային 500 2439 դեպք, իսկ վիրուսից մահացությունների թիվը գերազանցում է 325 000-ը:

Այս պահի դրությամբ Միացյալ Նահանգները շարունակում են առաջատար մնալ դեպքերի քանակով, որին հաջորդում են Ռուսաստանը, Իսպանիան, Բրազիլիան և Մեծ Բրիտանիան:

Հիշեցնենք, որ նոր կորոնավիրուսն ի սկզբանե հայտնվել է Չինաստանի Ուհան քաղաքում: Այն նախ տարածվեց ամբողջ երկրում, այնուհետև ամբողջ աշխարհում:

20/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print