Այսօր՝ մայիսի 29-ին Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայից
կորոնավրուսի փորձարկման համար 5 թեստ են ուղարկել լաբարատորիա։
Ինչպես ասել է նույն բուժհաստատության տնօրեն Տատա Շենգելիան,
պացիենտները Մառնեուլիի և Ծալկայի մունիցիպալիտետներից են։
«Մենք երեկ թեստի նմուշներ չենք ուղարկել։ Այսօր ուղարկել ենք հինգ
թեստ և տեսնենք վաղը ինչ պատասխաններ կունենաք»,- ասել է Տատա
Շենգելիան։
Մառնեուլիի «Ջեո Հոսպիտալ» կլինիկայում 25 օր է ինչ կորոնավիրուս չի
հաստատվել։ Մայիսի 6-9-ը թեստավորված 1 635 անձից միայն 2-ի մոտ է
կորոնավիրուս հաստատվել։
Մառնեուլիի համայնքը բացվել է մայիսի 18-ին ՝ 55 օրյա կարանտինից
հետո։
Մառնեուլին փակվել էր մարտի 22-ից։ Վրաստանի կառավարությունը խիստ
կարանտինային ռեժիմ էր սահմանել այն բանից հետո, երբ Մառնեուլիում
հաստատվել էր առաջին կորոնավիրուսային դեպքը և չէր բացահայտվել վարակի
աղբյուրը։
29/05/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան