Երբ տուրիզմը բացվի, հաստատ դեպքերի կտրուկ աճ կունենանք, բայց մենք դա չպետք է ընկալենք որպես աղետ․Թենգիզ Ցերցվաձե

 

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեի խոսքով ՝ Վրաստանն ունի բոլոր պայմանները, որպեսզի հաջողությամբ հանդիպի կորոնավիրուսի երկրորդ ալիքին:

Միևնույն ժամանակ, ըստ Ցերցվաձեի, տուրիզմի բացմամբ, դեպքերի թիվը կավելանա, բայց մենք դա չպետք է ընկալենք որպես աղետ:
«Երբ տուրիզմը բացվի, անպայման կլինի դեպքերի աճ, բայց ես ուզում եմ վստահեցնել բնակչությանը, որ սա չպետք է ընկալվի որպես աղետ, այն, ինչը խանգարելու է մեր կյանքի ռիթմը, կանխելու է մեր տնտեսություն անկումը : Որոշակի թվով հիվանդների դեպքում, օրեկան 10 նոր հիվանդ կլինի, թե 20-ը, մեր կլինիկական հատվածը կկարողանա այն կարգավորել»,- ասել է Ցերցվաձեն Վրաստանի Առաջին ալիքին:

11/06/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google