Մառնեուլիում անձրևային եղանակի ժամանակ անձրևում է նաև որոշ հասարակական տրանսպորտներում

 

Մի քանի օր է ինչ Մառնեուլիում անձրևում է։ Բնակիչները հասարակական տրանսպորտում ստիպված են լինում նստել թաց նստատեղերին։ Հաճախ ջուր է դուրս գալիս պատուհաններց կամ վնասված հատակից։ Տեղացիներն ասում են, որ անձրևում է ինչպես դրսում այդպես էլ ավտոբուսներում։
«Առավել խնդրահարույց են դեղին ավտոբուսները: Դրանց մեծ մասը արժեզրկվում է, դռները չեն փակվում: Անձրևի ժամանակ դռներից ջուրը ներս է գալիս և ամբողջ ավտոբուսը կեղտոտվում է»,- ասել է Զևնիշան Մուրսակուլովան։
Կան մարդիկ, ովքեր քաղաքային տրանսպորտը օգտագործելիս անձրևոտ եղանակին խնդիր չեն ունենում:
«Ես ապրում եմ հարևան գյուղում, օգտվում եմ Մառնեուլի-Շահումյան ավտոբուսից: Ես որևէ խնդիր չեմ հանդիպել։ Մենք շատ լավ ենք երթևեկում: Այսօր ես մաքուր ավտոբուսով եմ երթևեկել », - ասել է Աղկուլա գյուղի բնակիչ Թարլան Խալիլովան:
«Ռադիո Մառնեուլին» զրուցել է Մառնեուլիի մունիցիպալիտետի տրանսպորտային ՍՊԸ «Ավտոպարկ» ընկերության տնօրեն Գիգա Ջալաղոնիայի հետ, և վերջինս ասել է, որ մեծ մասը հնացած է և անհրաժեշտ է փոխել։
«Մենք չունենք այնպիսի տրանսպորտ, որտեղ ջուրը գալիս է վերևից։ Ներքևի մասը հավանաբար վնասված է եղել, որտեղից էլ ջուր է եկել։ Մենք ունենք չորս կամ հինգ ավտոբուս, որոնք շտապ փոխարինման կարիք ունեն, այլապես հին ավտոբուսները պետք է փոխարինվեն», - ասել է Գիգա Ջալաղոնիան։
Մառնեուլիի քաղաքապետարանն արդեն պայմանագիր է կնքել ՍՊԸ «Ջի-թի-գրուպ»-ի հետ 5 նոր ավտոբուսների ձեռք բերման համար։ Ընթացիկ տարում տեղական բյուջեից հատկացվել է 1 311 000 լարի `ավտոբուսներ գնման համար: Սեպտեմբերին Մառնեուլի կժամանեն 5 նոր ISUZU մակնիշի ավտոբուսներ: Ակնկալվում է, որ բոլորը կբաժանվեն քաղաք Մառնեուլիում:


13/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print