Գաջիևի կարծիքով, Զաուր Դարգալիի հաղթանակին Մառնեուլիի և Հուջաբի եպիսկոպոսի հետ դիմակայությունը չի խանգարի

 

«Զաուրը ուժեղ թեկնածու է, ուժեղ մարդ , լավ թեկնածու և ամեն ինչ լավ կլինի: Զաուրի թեկնածությունը ճիշտ որոշում է »- այսպես է վերաբերում Մառնեուլիի մեծամասնական պատգամավոր Ռուսլան Գաջիևը ՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրություններում Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալիի որպես Մառնիուլի և Գարդաբանիի մեծամասնական թեկնածու առաջադրմանը:
Ռուսլան Գաջիևը կարծում է, որ Դարգալիի ընտրություններում հաղթանակը չի կանխվի Մառնեուլիի և Հուջաբի եպիսկոպոսի հետ ունեցած դիմակայության պատճառով։
«Վրացական երազանք» -ը այսօր ՝ հուլիսի 20-ին, առաջադրեց Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին որպես մեծամասնականի թեկնածու Մառնեուլիում և Գարդաբանում:
Մառնեուլիի քաղաքապետի և եպիսկոպոսի միջև եղած հակասությունները կապված են Մառնեուլիում տեղակայված Նարիման Նարիմանովի հուշարձանի հետ:
Մարտի 24-ին ՝ կիրակնորյա քարոզին Մառնեուլիի և Հուջաբի եպիսկոպոսը հանդիմանել է քաղաքապետ Զաուր Դարգալիին Նարիմանովի արձանի վերանորոգման համար և պահանջել արձանի ապամոնտաժում։
Զաուր Դարգալին դեռ հայտարարություն չի արել Նարիմանովի հուշարձանի հետ կապված:
Հուլիսի 17-ին Մառնեուլիի մշակույթի տան հարևանությամբ բողոքի ցույց է անցկացվել,( որտեղ գտնվում է Նարիմանովի հուշարձանը) ՝ պահանջելով հուշարձանը ապամոնտաժել և տեղում Խուդիա Բորչալոելիի և Էրեկլե Երկրորդի հուշարձանը կանգնեցնել: Ցույցի կազմակերպիչը Մառնեուլի և Հուջաբի եպիսկոպոս սրբազան Գիորգի (Ջամդելիանի) էր։

20/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան


 

Print