«Իմ նպատակը խորհրդարանի անդամ լինելը չէ, քաղաքապետը իմ նպատակը չէ» - Զաուր Դարգալի

 

«Վրացական երազանք»-ի Մառնեուլիի մեծամասնական թեկնածուն կլինի Մառնեուլիի քաղաքապետ Զաուր Դարգալին: «Ռադիո Մառնեուլիի» հետ զրույցում Դարգալին ասել է, որ ինքը իր թեկնածության մասին այնքան էլ երկար ժամանակ չէ ինչ գիտի:
«Կուսակցությունների ղեկավարները խորհրդակցել են այս հարցի վերաբերյալ, հետո նրանք ինձ հայտնել են այդ տեղեկատվությունը: Ինձ համար պատգամավոր լինելը ինքնանպատակ չէ, քաղաքապետն ինքնանպատակ չէ: Ինձ համար ամենակարևորը մեր ժողովրդի հետ խոսելն է ՝ Մառնեուլիի: Այժմ ավելացվում է Գարդաբանին, և քանի որ մենք մեկ տարի առաջ տպավորիչ հաղթանակ տարանք Մառնեուլիում, ես վստահ եմ, որ մենք նորից հաղթելու ենք », - ասել է Զաուր Դարգալին:
Մառնեուլիի քաղաքապետը և մեծամասնական թեկնածուն մեզ ասաց, որ առայժմ հայտնի չէ, թե երբ նա կդադարեցնի իր քաղաքապետի կարգավիճակը, որպեսզի ներգրավվի ընտրական գործընթացին:
«Որպես ապագա խորհրդարանի անդամ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի խորհրդարանում լինեմ ինչպես Մառնեուլիի, այնպես էլ Գարդաբանի ժողովրդի ձայնը: «Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի լինեմ խորհրդարանի ակտիվ անդամ ՝ լուծելու մարտահրավերները տեղում, որ ամրապնդվի ինքնակառավարումը»,- ասել է Զաուր Դարգալին:
Ռադիո Մառնեուլիի այն հարցին, թե արդյո՞ք վերջին ամիսներին Մառնեուլիում տեղի ունեցող իրադարձությունները կազդի ընտրությունների արդյունքների վրա , Դարգալին ասել է, որ նա և «Վրացական երազանք» կուսակցությունը ունեն ամբողջ բնակչության աջակցությունը, և նա վստահ է հաղթանակի վրա:

20/07/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print