Կառավարությունը փոխհատուցելու է քաղաքացիներին կոմունալ վճարների համար նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին

 

Կառավարությունը փոխհատուցելու է Վրաստանի քաղաքացիներին կոմունալ վճարների համար նոյեմբեր, դեկտեմբեր, հունվար և փետրվար ամիսներին: Համապատասխան հայտարարությունն արել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան կառավարության նիստում:
«Մեր քաղաքացիների ընտանիքների եկամուտների նվազումը և աշխատատեղերի կորուստը փոխհատուցելու համար կառավարությունը որոշում է ընդունել կոմունալ վճարների աջակցության ծրագիրը շարունակել նաև ձմռան 4 ամսիների ՝ նոյեմբեր, դեկտմեբեր, հունվար և փետրվար ամիսների ընթացքում։ Ծրագիրը կգործի նույն սկզբունքով, ինչպես նախկինում․ մինչև 200 կվ էլեկտրաէներգիա ու 200 խմ գազ սպառողների կոմունալ ծախսերը կփոխհատուցվեն կառավարության կողմից։ Մեր համեմատաբար կարողունակ քաղաքացիները կկարողանան հրաժարվել այս ծրագրից»,- հայտարարել է Գախարիան

06/08/2020
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google