Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել լրացուցիչ 180 ավտոբուս

Թբիլիսիի քաղաքապետարանը նախատեսում է ձեռք բերել լրացուցիչ 180 ավտոբուս `8 մ երկարությամբ: Այդ մասին այսօր ՝ հունվարի 27-ին, մայրաքաղաքի

կառավարության նիստում հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Նրա խոսքով ՝ քաղաքապետարանն արդեն գնել է 100 , 12 մետրանոց ավտոբուս և սպասում են բերմանը: Ինչ վերաբերում է նոր ավտոբուսների գնմանը, Թբիլիսիի քաղաքապետի խոսքով, առաջիկայում մրցույթ կհայտարարվի 8 մետրանոց ավտոբուսների բերման համար:
«Դեղին ավտոբուսների փոխարինման ծրագիրն, ըստ էության, ավարտված է: Մենք սպասում ենք 100 ավտոբուսների, որոնք մենք արդեն ձեռք ենք բերել և շուտով կժամանեն: Սրանք BMC 12 մետրանոց ավտոբուսներ են: Դրանով գոյություն ունեցող դեղին ավտոբուսները ամբողջությամբ կփոխարինվեն, և դեղին ավտոբուսներից ոչ մեկը չի գործի մայրաքաղաքում: Գործելու են ընդամենը 12 մետրանոց, 10 մետրանոց և 8 մետրանոց նոր
Մենք պետք է լրացուցիչ նոր ավտոբուսներ գնենք: Մենք պատրաստվում ենք գնել 180, 8 մետրանոց ավտոբուսներ: Առաջիկայում կհայտարարվի գների ուսումնասիրություն, այնուհետև մրցույթը», - ասել է Կախա Կալաձեն:

27․01․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print