Հունիսի 10-ին Իսրայելի դեսպան Ռայան Գիդոնը այցելել է Մառնեուլի:
Մառնեուլիի
մունիցիպալիտետի տեղական կառավարությունը չորս պարզեցված գնումներ է
ստորագրել Իսրայելի դեսպանին հյուրընկալելու համար: Իսրայելի
դեսպանության ներկայացուցիչների հյուրընկալությունն արժեցել է 2 931
լարի:
Տեղական ինքնակառավարումը դեսպանի այցի կապակցությամբ փոխել է
դրոշները ՝ Մառնեուլիում գտնվող Ռուսթավելի փողոցում: Քաղաքապետարանը
անհատ ձեռնարկատեր Էդուարդ Թունիանից 1213 լարիով և 50 թեթրիով գնել է
տարբեր չափերի Վրաստանի, Իսրայելի և ԵՄ դրոշներ:
Մարենուլիի քաղաքապետարանը հյուրասիրություն է կազմակերպել։ Ֆուրշետի
քաղաքապետարանը վճարել է 400 լարի, մինչդեռ ռեստորանում հյուրերի
համար ընթրիք կազմակերպելը տեղական ինքնակառավարման մարմինների համար
արժեցել 1200 լարի:
Դեսպանի այցի կապակցությամբ քաղաքապետարանը որպես նվեր գնել է նաև
երկու շիշ վրացական գինի, որի համար վճարել է 117 լարի և 50
թեթրի:
Հունիսի 10-ին Մառնեուլի կատարած այցի ընթացքում Իսրայելի դեսպանը
բացեց Shalom Club Kvemo Kartli- ն: Դեսպանին դիմավորել են
Կենտրոնական զբոսայգում, որտեղ կատարվել են պարային և երաժշտական
համարներ: Այցի ընթացքում 40 պլանշետ է հանձնվել Մառնեուլիի
ուսումնական հաստատություններին: Սարքավորումները դպրոցի տնօրեններին
է հանձնել Իսրայելի դեսպանը:
17․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան