Իսրայելի դեսպանի հյուրընկալությունը Մառնեուլի մունիցիպալիտետ արժեցել է 2931 լարի

Հունիսի 10-ին Իսրայելի դեսպան Ռայան Գիդոնը այցելել է Մառնեուլի: Մառնեուլիի

մունիցիպալիտետի տեղական կառավարությունը չորս պարզեցված գնումներ է ստորագրել Իսրայելի դեսպանին հյուրընկալելու համար: Իսրայելի դեսպանության ներկայացուցիչների հյուրընկալությունն արժեցել է 2 931 լարի:
Տեղական ինքնակառավարումը դեսպանի այցի կապակցությամբ փոխել է դրոշները ՝ Մառնեուլիում գտնվող Ռուսթավելի փողոցում: Քաղաքապետարանը անհատ ձեռնարկատեր Էդուարդ Թունիանից 1213 լարիով և 50 թեթրիով գնել է տարբեր չափերի Վրաստանի, Իսրայելի և ԵՄ դրոշներ:
Մարենուլիի քաղաքապետարանը հյուրասիրություն է կազմակերպել։ Ֆուրշետի քաղաքապետարանը վճարել է 400 լարի, մինչդեռ ռեստորանում հյուրերի համար ընթրիք կազմակերպելը տեղական ինքնակառավարման մարմինների համար արժեցել 1200 լարի:
Դեսպանի այցի կապակցությամբ քաղաքապետարանը որպես նվեր գնել է նաև երկու շիշ վրացական գինի, որի համար վճարել է 117 լարի և 50 թեթրի:
Հունիսի 10-ին Մառնեուլի կատարած այցի ընթացքում Իսրայելի դեսպանը բացեց Shalom Club Kvemo Kartli- ն: Դեսպանին դիմավորել են Կենտրոնական զբոսայգում, որտեղ կատարվել են պարային և երաժշտական համարներ: Այցի ընթացքում 40 պլանշետ է հանձնվել Մառնեուլիի ուսումնական հաստատություններին: Սարքավորումները դպրոցի տնօրեններին է հանձնել Իսրայելի դեսպանը:

17․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print