Այսօր ՝ հունիսի 28-ին, Մառնեուլիում առաջին անգամ կանցկացվի «Գրական
փառատոն 2021» -ը:
Փառատոնի ընթացքում քաղաքացիները կկարողանան զրուցել տարբեր
հեղինակների հետ, զեղչով գրքեր գնել և ծանոթանան , թե ինչ է
նախատեսում «Ամերիկյան անկյունը» Մառնեուլիում:
«Ռադիո Մառնեուլի»-ի հետ զրույցում փառատոնի կազմակերպիչներից մեկը ՝
Մառնեուլի հանրային գրադարանի տնօրեն Լանա Խեխելաշվիլին, ասել է, որ
եթե փառատոնն այսօր հաջողությամբ անցնի, դա կդառնա ավանդույթ և
կանցկացվի ամեն տարի:
«Մենք հրավիրել ենք վրացի գրողների: Սա Բազիլ Ջանիկաշվիլին է, վրացի
գրող և դրամատուրգ, Լելա Ցուցկիրիձեն պետք է նույնպես մեր հյուրը
լիներ, բայց, ցավոք, նա չի կարող գալ, բայց մենք փոխարինեցինք
մանկագրով և այսօր կլինի Գիորգի Չաուչիձեն, ով կհանդիպի երիտասարդ
ընթերցողների հետ և կներկայացնի իր ստեղծագործությունները: Նաև կլնի
տեղացի պոետ Կոկի Խարշիլաձեն և հնարավորություն կունենա հանդիպելու
հյուրերի հետ, ինչպես նաև մեկ այլ գրող ՝ Քամրան Կիրիակովը
կհյուրընկալի հյուրերին », - ասել է Լանա Խեխելաշվիլին:
Փառատոնի նպատակն է տարածել գրքերի ընթերցանությունը տեղի բնակչության
շրջանում, համայնքում տեղական գրողների իրազեկությունը բարձրացնել և
խթանել տարածաշրջանում հրատարակչական ոլորտի զարգացումը:
Փառատոնի գաղափարի հեղինակը Դավիթ Չիկաձեն է, կազմակերպիչներն են ՝
Մառնեուլի հանրային գրադարանը, Մառնեուլի մշակույթի կենտրոնը և
Մարդկային զարգացման և մշակույթի միջազգային դպրոցը: Ծրագիրն
իրականացվում է Մառնեուլի քաղաքապետարանի կողմից:
28․06․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան