PCR թեստ կամ մեկուսացում ՝ պատվաստված Վրաստանի քաղաքացիների երկիր վերադարձի կանոնները

Վրաստանի քաղաքացին, ով պատվաստվել է կորոնավիրուսի

դեմ և ցամաքային ճանապարհով երկիր կմտնի առանց PCR- ի, 8 օրվա ընթացքում ինքնամեկուսացման կենթարկվի:
Covid-ի դեմ պատվաստված Վրաստանի քաղաքացին ազատվում է ինքնամեկուսացումից, եթե նա երկիր է մտնում ցամաքային ճանապարհով, այն փաստաթղթով, որը հաստատում է, որ նա ավարտել է Covid- ի դեմ պատվաստման ամբողջական ընթացքը, և ներկայացնում է PCR թեստի բացասական արդյունք:
Հունիսի սկզբին պետական գերատեսչությունները «Բաթումելեբիին» հայտնեցին, որ պատվաստված Վրաստանի քաղաքացիները երկիր մուտք գործելիս պարտավոր չեն լինի մեկուսանալ կամ կատարել PCR թեստ:
Երեկ ՝ հուլիսի 20-ին, Վրաստանի սահմանային ոստիկանության ցամաքային սահմանների պաշտպանության վարչությունում «Բաթումելեբի»-ին ասել են, որ ՊՇՌ թեստավորում կամ ինքնամեկուսացումը պարտադիր է։
Ինչ վերաբերում է Վրաստանի քաղաքացուն ով պատվաստված է և ցամաքային ճանապարհով մտնում է երկիր, բայց չունի ՊՇՌ թեստի պատասխան, ապա երկիր մուտք գործելուց հետո ենթակա է 8 օրվա ինքնամեկուսացման։
Մենք Վրաստանի քաղաքացուն ամեն դեպքում թույլ ենք տվել և թույլ ենք տալիս մուտք գործել Վրաստան, և ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված Վրաստանի քաղաքացիները ցամաքային սահմանին ներկայացնելով PCR թեստ ազատվում են պարտադիր ինքնամեկուսացումից:
Այսինքն ՝
Պատվաստված Վրաստանի քաղաքացու PCR թեստի վերջին 72 ժամվա ընթացքում կատարված բացասական պատասխանը անհրաժեշտ է միայն երկիր մուտք գործելուց հետո հետագա ինքնամեկուսացումից ազատվելու համար:
«Եվ եթե Վրաստանի քաղաքացին պատվաստված չէ, բայց Վրաստան է մտնում PCR- ով, ապա այս դեպքում թեստը օգնում է նրան ընտրել` մեկուսացման գնալ, թե չգնալ և երկիր մուտք գործելուց հետո երրորդ օրը նորից թեստավորվել։
Ի՞նչ կլինի այն դեպքում եթե, պատվաստված Վրաստանի քաղաքացին գնա օտար երկիր և նույն օրը վերադառնա Վրաստան: - Ըստ ցամաքային սահմանի պաշտպանության վարչության, երկիր մուտք գործելիս անհրաժեշտ է բացասական պատասխան ներկայացնել, վերջին 72 ժամում կատարված `ինքնամեկուսացումից ազատվելու համար:
«Կանոնակարգի համաձայն, պատվաստված Վրաստանի քաղաքացին, որը Վրաստան է մտնում , նույնպես պետք է ներկայացնի PCR թեստի պատասխան, որն իրականացվելու է այն երկրում, որտեղից նա մուտք է գործում: Այստեղ, քանի որ կա սահմանային անցում, նշանակություն չունի ՝ մեկ օրով թե ավելի երկար եք գտնվել օտար երկրում: Եթե նա թեստի պատասխանը չունենա, ինքնամեկուսացման կենթարկվի», -այս մասին ասել են վարչությունից:
Ըստ վարչության, օրինակ, եթե պատվաստված Վրաստանի քաղաքացին թեստավորվի Վրաստանում և թեստը հանձնելուց հետո 72 ժամվա ընթացքում լքի երկիրը և կրկին վերադառնա, նա այս թեստով կազատվի ինքնամեկուսացումից:
Ինչ վերաբերում է Վրաստան օդային ճանապարհով մուտք գործելուն, ապա պատվաստված ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիները պարտավոր չեն PCR պատասխան ներկայացնել անցակետում և կարող են ազատ երկիր մուտք գործել միայն կովիդ-պատվաստումով- ով:
Ինչու՞ է օտարերկրյա քաղաքացու համար ցամաքային ճանապարհով մուտք գործելիս PCR թեստ ներկայացնելը պարտադիր և օդային ճանապարհով մուտք գործելու դեպքում ոչ: Միևնույն ժամանակ, եթե պատվաստված Վրաստանի քաղաքացին ցամաքային ճանապարհով մուտք է գործում , ինչու նա պետք է գնա ինքնամեկուսացման, ի տարբերություն նույն պայմաններով օդային ճանապարհով մուտք գործող քաղաքացիների:
Վրաստանի կառավարության թեժ գծից «Բաթումելեբի»-ին ասել են, որ, ընդհանուր առմամբ, ավիաընկերությունները հրահանգներ ունեն, և ցանկալի է, որ ուղևորներին թույլատրվի միայն PCR պատասխանով: Այնուամենայնիվ, պատվաստված քաղաքացիների դեպքում ավիաընկերությունն ինքն է որոշում կայացնում ՝ պահանջել թե ոչ բացասական թեստի պատասխան»:

21․07․2021
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

 

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები