Պատվաստված մարդկանց խրախուսելու համար խաղարկությունը
կմեկնարկի սեպտեմբերի 13 -ին: Միջգերատեսչական համակարգող խորհրդի
օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն համապատասխան հայտարարություն է
արել համակարգող խորհրդի նիստից հետո:
Նրա խոսքով ՝ «պատահականության սկզբունքով վիճակախաղով զբաղվող
ընկերությունն ամեն օր կխաղարկի դրամական մրցանակներ պատվաստված
մարդկանց համար»:
«Ընդհանուր մրցանակային ֆոնդը կկազմի 2 մլն 800 հազար լարի:
Խաղարկվելու է ամեն օր ՝ մինչև տարեվերջ: Բացի ամենօրյա
խաղարկությունից, կլինի շաբաթական ամփոփ խաղարկություն: Կլինեն տարբեր
մրցանակային ֆոնդեր ՝ սկսած 100 լարիից: Օրական խաղարկվելու է 100 եւ
500 լարի: Շաբաթական խաղարկվելու է 1000, 1500, 5000 և 10 000 լարի:
Վերջնական խաղարկությունը տեղի կունենա տարեվերջին, իսկ մրցանակային
ֆոնդը կկազմի 100 հազար լարի:Վերջին խաղարկությունը կկայանա լոտոտրոնի
սկզբունքով», - ասել է Ղիբրաձեն:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
13.09.2021