Այսօր ՝ սեպտեմբերի 14-ին, «Վրացական երազանք» -ի քաղաքապետի թեկնածու
Քենան
Օմարովը նախընտրական հանդիպում է անցկացրել բնակչության հետ
Ալգեթիում: Հանդիպման մասին տեղեկատվությունը «Ռադիո Մառնեուլի»-ին
տրամադրել է տեղացիներից մեկը:
Բնակչության հետ հանդիպումից հետո «Ռադիո Մառնեուլին» փորձել է
հարցազևույց ձայնագրել քաղաքապետի թեկնածուի հետ `պարզելու համար, թե
ինչ հիմնական հարցեր է խոստացել լուծել Օմարովը ալգեթցիների համար,
սակայն նա հրաժարվել է հարցազրույց տալուց և առաջարկել է իր փոխարեն
հարցազրույց վարել Մառնեուլի նախկին քաղաքապետի հետ, ով այժմ
մեծամասնական պատգամավոր է:
«
Ես ուզում եմ ձեզ ասել, որ մենք ակտիվորեն հանդիպում ենք
բնակչության հետ և յուրաքանչյուր հանդիպման ժամանակ զգում ենք
բնակչության հատուկ աջակցությունը, և դա մեզ համար շատ կարևոր է:
Ուզում եմ ձեզ ասել, որ Ալգեթի վարչական միավորում իրականացվել են
բազմաթիվ կարևոր ծրագրեր, դրանք դեռ ընթացքի մեջ են, և մենք ակտիվորեն
շարունակում ենք հանդիպել բնակչության հետ: Ամեն ամառ այստեղ
բնակչության համար հիմնական մարտահրավերը ոռոգման ջրի խնդիրն է, և
մենք ՝ մեր թեկնածուն ևս, ասում ենք, որ հատուկ ուշադրություն է
դարձվելու ոռոգման ջրի խնդրի լուծմանը», - ասել է Զաուր
Դարգալին։
«Ռադիո Մառնեուլին» արդեն մի քանի շաբաթ է փորձում է հարցազրույց
վերցնել Մառնեուլիի քաղաքապետի թեկնածու Քենան Օմարովից: Օմարովը
նախընտրում է «Ռադիո Մառնեուլի»-ին պատասխանել միայն գրավոր ձևով,
ինչը թույլ չի տալիս նրան լրացուցիչ հարցեր տալ:
Նշենք, որ Քենան Օմարովը ծագումով Ալգետի վարչական շրջանից է:
Քենան Օմարովի մասին
Քենան Օմարովը ծնվել է 1983 թվականի հուլիսի 26 -ին, Մառնեուլիի
մունիցիպալիտետում: Ավարտել է Մառնեուլի №8 հանրային դպրոցը:
2000-2005թթ սովորել է Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության
ակադեմիայում: Նա մասնագիտությամբ իրավաբան է, ունի բարձրագույն
որակավորումը: 2006 թվականին հայրենիք վերադառնալուց հետո ուսումը
շարունակել է Քութայիսիի Զուրաբ Ժվանիայի անվան կառավարման
դպրոցում:
2006-2011թթ. աշխատել է Մառնեուլիի մունիցիպալիտետի կրթական ռեսուրս
կենտրոնի իրավաբան, 2011-2012թթ. `Կրթության որակի զարգացման ազգային
կենտրոնի իրավաբան: 2013 թվականին նա վերադարձել է Մառնեուլի կրթական
ռեսուրս կենտրոն և աշխատել մինչև 2016 թվականը տարբեր պաշտոններում,
իսկ 2016-2021 թվականներին ղեկավարել է այն: Տիրապետում է
ադրբեջաներեն, վրացերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին: Ունի կին եւ
երեք երեխա:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
14.09.2021