Ուսուցիչները, մանկապարտեզի դաստիարակները և 60 տարեկանից
բարձր
քաղաքացիները գրիպի դեմ կպատվաստվեն անվճար:
Ինչպես բացատրել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի
վարակիչ հիվանդությունների կենտրոնի ղեկավար Խաթունա Զախաշվիլին,
ամենավտանգավոր խմբերը բուժաշխատողներն են, հղիները և դիալիզի
ենթարկված հիվանդները:
«
Բացի այդ, գրիպի դեմ պատվաստանյութը տրամադրվում է անվճար
հեպատիտ C- ով բուժվող մարդկանց, ՄԻԱՎ-ով վարակված մարդկանց: 60
տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է գրիպի դեմ
պատվաստանյութ ստանալ, կարող են գնալ պատվաստման կետեր: Նույնը կարելի
է ասել շաքարախտով հիվանդ մարդկանց համար:
Բարձր ռիսկային գոտում աշխատող կոնտինգենտը գրիպի դեմ պատվաստանյութը
կստանա անվճար: Օրինակ, դպրոցի ուսուցիչները եւ մանկապարտեզի
դաստիարակները կարող են դիմել պատվաստման կետեր և ստանալ գրիպի
պատվաստանյութ», - ասել է Զախաշվիլին:
Տեղեկության համար նշենք, որ գրիպի դեմ պատվաստումը սկսվել է 2021
թվականի հոկտեմբերի 8 -ին, և այս գործընթացի առաջին փուլի թիրախը
ճանաչվել են դիալիզով հիվանդները, հղիները և բուժաշխատողները: Այս
փուլում Վրաստանում առկա է գրիպի դեմ պատվաստանյութի 43 հազար
չափաբաժին, երկիրը մոտ ապագայում սպասում է ևս 150 հազարից ավելի
պատվաստանյութի:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
18.10.2021