Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի
նորանշանակ հատուկ
ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան հոկտեմբերի 19-20-ը կայցելի
Վրաստան:
Սա կլինի Խավիեր Կոլոմինայի առաջին այցը Վրաստան ՝ որպես Յենս
Ստոլտենբերգի հատուկ ներկայացուցիչ:
«Մենք հանդիպեցինք ՆԱՏՕ -ի գլխավոր քարտուղարի նոր ներկայացուցչի հետ:
Երկուշաբթի նա իր առաջին այցը կկատարի Վրաստան եւ կհանդիպի վրացի
պաշտոնյաների հետ: Սա շատ կարեւոր այց է, քանի որ Խավիեր Կոլոմինան
այս կարգավիճակով առաջին անգամ կայցելի Վրաստան: Սա շատ լավ
հնարավորություն է նրա հետ քննարկելու, թե ինչպիսին են մեր
տեսլականները ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում, ինչպես ենք տեսնում
Վրաստանի ապագան ինտեգրման ճանապարհին »,- ասել է Եվրոպական ինտեգրման
խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մակա Բոչորիշվիլին:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
18.10.2021
{{AUDIO}}