Մեկնարկել է ԱՄՆ պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Վրաստան

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն արդեն

Վրաստանում է: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Պենտագոնի ղեկավարին դիմավորել է Վրաստանի պաշտպանության նախարարը: Խուանշեր Բուրչուլաձեն շնորհակալություն է հայտնել իր ամերիկացի գործընկերոջը Վրաստան ժամանելու համար և հաջող այց մաղթել նրան:
Այսօր Խուանշեր Բուրչուլաձեն պաշտպանության նախարարությունում կհյուրընկալի Լլոյդ Օսթինին: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո վրացի և ամերիկացի գործընկերները երկկողմ հանդիպում կանցկացնեն ՝ քննարկելու Միացյալ Նահանգների և Վրաստանի պաշտպանական համագործակցությունը: Ավելի ուշ, համատեղ ասուլիսում Վրաստանի և ԱՄՆ -ի պաշտպանության նախարարները հանդես կգան ԶԼՄ -ների առջև: Նախատեսվում է համաձայնագիր ստորագրել Վրաստանի պաշտպանության նախարարության եւ ԱՄՆ պաշտպանության նախարարության միջեւ, որի նպատակն է ամրապնդել Վրաստանի պաշտպանունակությունն ու զսպման կարողությունները:
Այցի ընթացքում Լլոյդ Օսթինը հանդիպում կունենա վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ:
ԱՄՆ պաշտպանության նախարարը կայցելի Վրաստանի Պաշտպանության ռազմաբազաներից մեկը և կմասնակցի ամերիկա-վրացական համատեղ զորավարժություններին։



«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
18.10.2021

 

Print