Մառնեուլիի մշակութային կենտրոնի հարակից այգու վերականգնումը արժե մեկ միլիոն լարի

Մառնեուլիում ՝ Ռուսթավելի փողոցում, Մշակույթի տան հարակից

տարածքում այգու և Զուրաբ Ժվանիայի անվան վրաց լեզվի տան վերականգնամն աշխատանքներ են ընթանում։ Աշխատանքները ֆինանսավորվում են ենթակառուցվածքների նախարարության կողմից: Ինչպես «Ռադիո Մառնեուլի»-ին հայտնել են նախարարությունից, «Նորացված տարածաշրջաններ» (Dening-build մեթոդով) ծրագրի շրջանակներում, վերականգնողական աշխատանքներ են տարվում Քվեմո Քարթլիի շրջանի մի քանի մունիցիպալիտետներում, իսկ մունիցիպալիտետներից մեկը Մառնեուլին է:

«Մենք վերականգնողական աշխատանքներ ենք իրականացնում Շոթա Ռուսթավելի փողոցում և Մառնեուլիի նույն փողոցի հրապարակի աջ մասում: Ինչպես նաև հրապարակի հարևանությամբ գտնվող շենքի ճակատային հատվածի վերականգնում»-, ասել են նախարարությունից։

Վերականգնողական աշխատանքների արժեքը մեկ միլիոն լարի է։ Աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև դեկտեմբերի վերջ։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
21.10.2021

 

Print