Մշակույթի կենտրոնը հայտարարել է պարարվեստի, երաժշտության և այլ խմբակներում ընդունելություն
Մառնեուլիի մունիցիպալիտետի մշակութային կենտրոնը նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածում, որտեղ նշվում է, որ սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ը ընդհանում է ընդունելություն կենտրոնի բոլոր ստուդիաներում։

Գրառումը ներկայացնում ենք անփոփոխ ՝

«Մեր սիրելի՛ ուսանողներ, Մառնեուլիի քաղաքապետարանի մշակույթի կենտրոնը ուրախ է տեղեկացնել, որ սեպտեմբերի 1-ից ուսումնական գործընթացը վերսկսվել է, և շնորհավորում ենք ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ։

Սեպտեմբերի 1-ից հոկտեմբերի 15-ը կազմակերպչական հիմքով բոլոր ստուդիաներում հայտարարվում է ընդունելություն հետևյալ գեղարվեստական ուղղություններով ՝

«Էնգուրի» խորեոգրաֆիկ անսամբլ

Ուսուցիչ՝ Լևան Կուրավա
«Իբերիա» խորեոգրաֆիկ անսամբլ

Ուսուցիչ՝ Բեսարիոն Կիպարոիձե
Վոկալ-գործիքային խումբ

Ղեկավար՝ Ամիրան Նասկիդաշվիլի
Սպորտային և պարահանդեսային պարերի ստուդիա

Ուսուցիչ՝ Թեմուր Գվարամաձե
Վրացական ժողովրդական երգի «Էրա» անսամբլ

Ուսուցիչ՝ Բեսարիոն Գոգոլաշվիլի

Վրացական ժողովրդական նվագարանների ուսումնասիրության շրջան

Ուսուցիչ՝ Բեկա Գուգեշաշվիլի

Ադրբեջանական ժողովրդական երգերի և գործիքների ուսումնասիրության շրջան

Ուսուցիչ՝ Սամանդար Ալիև

Նկարչության և ժողովրդական արհեստների շրջան
Ուսուցիչ՝ Թամար Աբաշիձե

Վոկալ ստուդիա
Ուսուցիչ՝ Մայա Ջամալաշվիլի

Ձեռագործ տիկնիկներ և առարկաներ ուսումնասիրելու ստուդիա
Ուսուցիչ՝ Արմեն Հովհաննիսյան

Գորգագործության ստուդիա

Ուսուցիչ՝ Նավատ Անազարովա

Մառնեուլիի երաժշտական դպրոց


Տնօրեն՝ Իրինե Սամխարաձե
»- գրված է հայտարարության մեջ։

Նշված հարցի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ Հեռ. 577 96 18 72 կամ դիմել մշակույթի կենտրոն Ռուսթավելի 108 հասցեով։

«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան

Print