Մառնեուլիում բնակչությունը հոկտեմբերից կկարողանա սեզոնային գրիպի
դեմ պատվաստանյութ ստանալ։
Հիվանդությունների վերահսկման կենտրոնի ղեկավար Էթեր Լափերաձեն «Ռադիո
Մառնեուլին» ասել է, որ նշված պատվաստանյութը կստացվի սեպտեմբերի
վերջին և կբաշխվի ամբուլատորիաներին։
«
Գրիպի պատվաստանյութը թե քանի բաղադրիչ կունենա, դրա մասին
ստույգ տեղեկությունը կիմանանք ստանալուց հետո։ Անցյալ տարի գրիպի դեմ
պատվաստումները սկսվել են համեմատաբար ուշ՝ հոկտեմբերի վերջին։ Այս
պատվաստումն անհրաժեշտ է մարդկանց»,-
ասել է Լափերաձեն
Մառնեուլիի հիվանդությունների վերահսկման կենտրոնում մեզ ասացին, որ
սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութը պետք է կիրառվի 6 ամսականից բարձր
բոլոր մարդկանց:
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան