Մառնեուլիի ամերիկյան անկյունը 14-17 տարեկանների համար առաջարկում
է դեմ առ դեմ նախագիծ,
ըստ որի նրանք կսովորեն գրել էլեկտրոնային նամակ, մոտիվացիոն նամակ և
էսսե անգլերեն լեզվով։ Այս մասին տեղեկությունը տարածված է Մառնեուլիի
հանրային գրադարանի ֆեյսբուքյան էջում։
«
Մառնեուլիի ամերիկյան անկյունն առաջարկում է դեմ առ դեմ
նախագիծ, որն ուղղված է դեռահասների շրջանում գրելու հմտությունների
բարելավմանը և զարգացմանը։ Նախագծի շրջանակներում 14-17 տարեկան
ուսանողները կսովորեն անգլերենով գրել էլեկտրոնային նամակներ,
մոտիվացիոն նամակներ և էսսեներ։
Նախագծին մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել
հղումով։
«Ռադիո Մառնեուլի»
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան