Մառնեուլիի վերահսկողական ծառայության լիազորություններում փոփոխություն կա
Մառնեուլիի մունիցիպալիտետի վերահսկողական ծառայությունը տեղում
կկարողանա խախտման համար տուգանքի անդորրագիր տալ։
Եթե մինչ այժմ նույն ընթացակարգն իրականացվում էր դատարանի միջոցով,
ապա այժմ այդ պարտավորությունը դրվելու է քաղաքապետարանի
վերահսկողության վրա։ Այս մասին տեղեկությունը հայտարարվել է մարտի
23-ին կայացած ավագանու նիստում։ Հարցը քննարկման դրեց Իրավաբանական և
մարդկային ռեսուրսների կառավարման վարչության պետի պաշտոնակատար Բեկա
Գավաշելին՝ ասելով, որ այդ խախտումներից մեկը կարող է լինել առանց
թույլտվության հողերի զավթումը։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում մի շարք
փոփոխություններ են կատարվել։ Նաեւ ապրիլի 1-ից նախատեսվում է որոշակի
փոփոխություններ կատարել։ Սույն որոշման նախագծով սահմանվում են
վերահսկողության ծառայության լիազորությունների փոփոխությունները,
մասնավորապես՝ վարչական իրավախախտման արձանագրություն կազմելու
դեպքում իրավախախտման արձանագրությունն ուղարկվել է դատարան՝ կոնկրետ
հոդվածներով, և դատարանը տուգանք է սահմանել՝ հիմք ընդունելով այս
արձանագրությունը։ Այս փոփոխությամբ խախտումների անմիջական
վերահսկողության ծառայությունը հնարավորություն կունենա տուգանքի
կտրոն տալ։ Նա տեղում կհաստատի իրավախախտումը եւ այլեւս դատարան
դիմելու կարիք չի առաջանա։ Փոփոխությունը կարևոր է նաև նրանով, որ երբ
դատարանում քննվում է իրավախախտման գործը, նշանակված տուգանքը
վճարվում է պետական գանձարան։ Այս դեպքում, երբ վերահսկողության
ծառայության մասնագետներն ուղղակիորեն տուգանք կկիրառեն խախտողի
նկատմամբ, այն մուտքագրվելու է քաղաքապետարանի բյուջե։ Օրինակ՝ եղել է
խախտումների արձանագրություն՝ պետական հողի չարտոնված զավթման
համար, այս դեպքում քաղաքապետարանը տուգանելու է
ուղղակիորեն»,- ասաց Բեկա Գավաշելին։
Գավաշելիի խոսքով, վերահսկողությունը խստացվում է նաև առանց
թույլատվության շինությունների նկատմամբ։
Մարտի 23-ին կայացած խորհրդի նիստում քննարկվել է օրակարգում
ընդգրկված 11 հարց, բոլոր հարցերը դրական են որոշվել։
"Ռսդիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան