USAID-ի աջակցությամբ «Ջեո Հոսպիտալս» բազայում մեկնարկել է բուժքույրերի վերապատրաստման ծրագիրը
Այսօր՝ մայիսի 4-ին, Մառնեուլիի գրադարանում տեղի ունեցավ բուժքույրերի վերապատրաստման ծրագրի մեկնարկի շնորհանդեսը։ «Ջեո  Հոսպիտալս»-ը USAID-ի աջակցությամբ առաջին անգամ Վրաստանում սկսում է հետբուհական բուժքույրական կրթության և մասնագիտացման ծրագրերի իրականացումը։

«Ջեո Հոսպիտալս»-ի բուժքույրական ուսումնական կենտրոնի հիման վրա մոտ ապագայում կսկսվի բուժքույրերի վերապատրաստումը, և ոչ միայն ցանցի անձնակազմը, այլև մարզի այլ բուժհաստատությունների շրջանավարտները և բուժքույրական ծրագրեր իրականացնող քոլեջներ  կներգրավվեն դրանում: Բուժքույրերը կկարողանան ձեռք բերել 3 նոր բուժքույրական մասնագիտություն՝ մանկական բուժքույր, ինտենսիվ (կրիտիկական) խնամքի բուժքույր և վիրաբուժական բուժքույր, ինչը նրանց կարիերայի աճի և ավելի լավ զբաղվածության նախադրյալ է:



Դոնոր կազմակերպության հետ համագործակցելով ուսումնական կենտրոնը կվերազինվի (ուսումնական նյութեր, անհրաժեշտ գրականություն, մանեկեններ/սիմուլյատորներ) և բուժքույրերը կվերապատրաստվեն։

Շնորհանդեսին ներկա էր USAID-ի  «Գործատուները հանուն մասնագիտական ​​կրթության» ծրագրի ղեկավար Դեյվիդ Բլոդը։ Նրա խոսքով, ծրագիրը կնպաստի բժշկական ոլորտում եվրոպական չափանիշների ներդրմանը։

«Վրաստանում առաջին անգամ են պատրաստվել բուժքույրական մասնագիտացման ծրագրերը և դրանք նույնական են ԵՄ երկրներում գործող ծրագրերին։USAID-ի և "Ջեո Հոսպիտալսի"  համագործակցությամբ Վրաստանում ներդրվում է հետբուհական մասնագիտական ​​կրթության նորարար հնարավորություն: Սա շատ կարեւոր է տարածաշրջանային տեսանկյունից՝ թե՛ կրթական, թե՛ զբաղվածության հնարավորությունները բարելավելու համար։ Միևնույն ժամանակ, այն համահունչ է այն ռազմավարությանը, որը նախատեսում է 2025 թվականից՝ զբաղվածության հնարավորությունները բարելավելու նպատակով բուժքույրական գործունեության կարգավորման վերաբերյալ։

Ջեո Հոսպիտալսի ռազմավարական ծառայության ղեկավար Նատիա Նողաոդելին ասում է, որ վերապատրաստման դասընթացների տեւողությունը կախված է բուժքույրական ուղղությունից։ Որակյալ բուժքույրերի վերապատրաստումը կարևոր է առողջապահական համակարգի, կլինիկաների և բուժքույրերի համար։


«Ծրագրերի տեւողությունը առնվազն վեց ամիս է՝ մանկական բուժքույր։ Մեկ տարի և ավելի քան մեկ տարի `անզգայացում, ինտենսիվ թերապիայի ուղղություն: Բուժքույրերը կվերապատրաստվեն ոչ պաշտոնական միջավայրում ՝  աշխատավայրերում։ Ինչն էլ  լինելու է  առաջին նախադեպը Վրաստանում, երբ բուժքույր-մասնագետները վերապատրաստվեն ֆորմալացված միջավայրում՝ ուսումնական կենտրոնի հիման վրա։ Միաժամանակ բարձր է լինելու այն անձնակազմի մոտիվացիան, որը կներգրավվի, իսկ աշխատանքի տեղավորման հեռանկարը՝ բարձր»։

Մառնեուլիում կայացած հանդիպմանը մասնակցել են ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, բժշկական քոլեջների ներկայացուցիչներ, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ


USAID - ը Մառնեուլիում քույրերի  վերապատրաստման կենտրոններ կբացի



"
Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա Միսկարյան
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google