Ապրիլի 28-ին ԿԳՆ-ն ավարտել է հարցազրույցը
հանրակրթական դպրոցների տնօրենների թեկնածուների հետ:
Հարցազրույցի փուլն ընդհանուր առմամբ անցել է 755 մարդ։
Կրթության նախարարությունից հայտնում են, որ շուտով հայտնի կդառնա, թե
ովքեր են հաջողությամբ անցել հարցազրույցի փուլը, ում են տրվելու
տնօրենի վկայականները։
Նախարարությունում արդյունքների հրապարակման ստույգ ժամկետը
«Publica»-ին չհաջողվեց հայտնել, թեեւ ասում են, որ հարցազրույցի
արդյունքների մասին տեղեկատվությունը պետք է հրապարակվի առաջիկա 10
օրվա ընթացքում։
«
Սերտիֆիկացման գործընթացն ընթանում է սահմանված ժամկետներով
և ընթացակարգերով։ Հարցազրույցն ավարտվել է, և շուտով հայտնի կդառնա,
թե ում է շնորհվելու վկայականը»։ - մեզ հետ զրույցում ասաց
նախարարությունում ԶԼՄ-ների հետ կապի ծառայության ներկայացուցիչը։
Հարցազրույցի արդյունքները հրապարակելուց հետո նախարարությունը
տնօրենի թեկնածուներին կներկայացնի դպրոցներին, իսկ դպրոցներում
կանցկացվեն հետագա ընտրություններ, որտեղ տնօրենի ընտրության որոշումը
կկայացնի դպրոցի հոգաբարձուների խորհուրդը։ .
Վրաստանում գործող 2086 հանրակրթական դպրոցներից ժամանակավոր
տնօրեններ կան 2077 դպրոցներում։ Հետեւաբար, բոլոր դպրոցներում, որտեղ
կան ժամանակավոր տնօրեններ, պետք է ընտրվեն նոր տնօրեններ։
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան
Աղբյուր ՝
პუბლიკა