Հունիսի 1-ին Մառնեուլիում միջոցառումներ կանցկացվեն Երեխաների
պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ։
Մառնեուլիի մշակութային կենտրոնի և Մառնեուլիի հանրային գրադարանի
համատեղ կազմակերպմամբ նախատեսվում են մանկական ժամանցի տարբեր
միջոցառումներ։
Մշակույթի կենտրոնի տեղեկություններով՝ միջոցառումները
կանցկացվեն հանրային գրադարանի հրապարակում ժամը 11:30-ից
14:00-ն։
- Էքսպերիմենտորիում-գիտական շոու
- Ամերիկյան անկյուն՝ սեղանի խաղեր
- Դեմքի նկարչություն
- Արհեստների և գորգագործության շրջան՝ գորգագործության և
գործվածքների ներկման վարպետության դաս
- Մեր ընկերական «Երազանքի գործընկեր» կազմակերպությունն
առաջարկում է հետաքրքիր խաղեր և զվարճալի մրցույթներ
- գյուղ Մարադիսի դպրոցի «Էկո ակումբ».
- Ծաղիկների ցուցահանդես և վաճառք
- Մառնեուլիի 2-րդ հանրակրթական դպրոցի «Մեր ապագայի համար»
քաղաքացիական ակումբ՝ ձեռագործ իրերի
ցուցահանդես-վաճառք
- Ժամը 17:00-ին Մառնեուլիի մշակույթի տան համերգասրահում՝
մշակութային կենտրոնի հարեւանությամբ գտնվող վոկալ ստուդիայում, տեղի
կունենա համերգ։
Նույն օրը քաղաքապետարանի կողմից և Մառնեուլիի նախադպրոցական
կրթության կենտրոնի ներգրավմամբ նախատեսվում է կազմակերպել
մշակութային և մարզական միջոցառումներ։
«Խաղաղություն աշխարհի երեխաներին» միջոցառմանը կներկայացվի հետեւյալը
՝
- Զվարճանքի տարածք
- Նկարչության վարպետության դասեր
- Անիմատորների ցուցադրություն
- Հեքիաթային հերոսների 2-ժամյա կատարում
- Երեխաների տրամադրությունը կհոգա դիջեյը
- Սպորտային գործունեություն՝ ձյուդոյի վարպետության
դասեր
Քաղաքապետարանից հայտնում են, որ միջոցառումը կսկսվի ժամը 15:00-ին և
կավարտվի 17:00-ին Ջավախիշվիլիի կիսանդրու մոտ գտնվող
հրապարակում:
"Ռադիո Մառնեուլի"
Թարգմ․ ՝ Մարգարիտա Միսկարյան