Ե՞րբ կավարտվի գրանցումները Մառնեուլիի մանկապարտեզներում
Մանկապարտեզներում  գրանցման առաջին փուլը կավարտվի հունիսի 30-ին։ Այս մասին «Ռադիո Մառնեուլի»-ի  հետ զրույցում ասել է Մանկապարտեզների միության ղեկավար  Զաուր Քարամովը։

«Մանկապարտեզներում գրանցման երկրորդ փուլը կտեւի օգոստոսի 21-ից սեպտեմբերի 1-ը։ Դրանից հետո մանկապարտեզներում երեխաների թիվը կրճատելով՝ աստիճանաբար կգրանցենք ռեզերվում մնացած  երեխաներիբ։ Քաղաքային մանկապարտեզներում գրանցումը ներկայումս կատարվում է կենտրոնում։ Բայց գյուղերում գրանցումը կատարվում է մանկապարտեզներում»։

Ահա մանկապարտեզներում գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը  ՝ 
  • Երեխայի ծննդյան վկայականի նոտարական վավերացված պատճենը
  • Առողջության մասին ծանուցում
  • 4 լուսանկար (3/4)
  • Ծնողի նույնականացման քարտի պատճենը
  • Գրանցման թերթիկ
բացի սրանից ՝ 
  • Սոցիալապես անապահով անձի կամ բռնի տեղահանվածի դեպքում  ներկայացնել փաստաթուղթ
  • Միաժամանակ պահանջվում է հաշմանդամի կարգավիճակը հաստատող փաստաթուղթ,  առկայության դեպքում
Նշենք, որ մանկապարտեզներում գրանցումը սկսվել է հունիսի 1-ից։ Գրանցման գործընթացը շարունակվում է աշխատանքային օրերին ժամը 9:00-17:00-ն։

"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան
Print