Վրաստանի վարչապետը հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյան։


Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի և Հայաստանի միջև առկա հարաբերությունները, հետագա համագործակցության հեռանկարները։ Ուշադրություն է հրավիրվել «Մետաքսի ճանապարհի ֆորումի» կարևորությանը։

Նշվել է, որ ֆորումում անցկացված քննարկումները ամուր հիմքեր կստեղծեն ապագայում ավելի խորը համագործակցության համար։ Քննարկվել են տարածաշրջանային համագործակցության հարցեր։ Ընդգծվել է
տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը աջակցելու անհրաժեշտությունը։  Զրույցն անդրադարձել է տնտեսական ոլորտում համագործակցության հարցերին։ Ընդգծվել է երկրների միջև սերտ առևտրատնտեսական կապերի հետագա զարգացման կարևորությունը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Մետաքսի ճանապարհի ֆորումի» շրջանակներում Վրաստանում է։


"Ռադիո  Մառնեուլի"
Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան Աղբյուր ՝  პირველი არხი
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები
«« იანვარი 2025 »»
3031 1 2 3 4 5
6 7 8 9 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31 12