Օդերեւութաբանները վաղվանից մինչև դեկտեմբերի 3-ը հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանի բարձրացում են կանխատեսում

Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը տեղեկատվություն է հրապարակում նոյեմբերի 29-30-ը և դեկտեմբերի 1-3-ը Վրաստանում սպասվող եղանակի մասին։

Օդի ջերմաստիճանը Վրաստանում, ըստ կանխատեսումների, նոյեմբերի 30-ից կբարձրանա։

«Դեկտեմբերի 1-3-ին Արեւմտյան Վրաստանի հարթավայրը տաքանալու է մինչեւ +23 աստիճան, իսկ Արեւելյան Վրաստանի բարձրադիր շրջանները կտաքանա մինչեւ +15, +20 աստիճան։ Նոյեմբերի 30-ին շոգի ֆոնին Արեւմտյան Վրաստանում կդիտվի անձրեւային եղանակ։

Հանրապետության տարածքում դեկտեմբերի 1-3-ը շրջանների զգալի մասում սպասվում է տաք և հիմնականում առանց տեղումների եղանակ։ Թբիլիսիում կդիտվի առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 1-3-ին օդը տաքանալու է մինչև +17, +19 աստիճան։

Առափնյա շրջաններում (Բաթումի, Քոբուլեթի, Անակլիա, Փոթի) նոյեմբերի 30-ին անձրեւ, իսկ դեկտեմբերի 1-3-ը սպասվում է տաք եւ առանց տեղումների  եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա +21, +23 աստիճանով։

Արեւմտյան Վրաստանի ցածրադիր շրջաններում (Քութայիսի, Զեստափոնի, Զուգդիդի, Մարտվիլի, Օզուրգեթի) նոյեմբերի 30-ին կդիտվի անձրեւ, իսկ դեկտեմբերի 1-3-ը սպասվում է տաք եւ առանց տեղումների  եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա +21, +23 աստիճանով։

Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ամբրոլաուրի, Օնի, Ցագերի, Շովի, Ճիաթուրա, Սաչխերե, Խուլո) նոյեմբերի 30-ին կդիտվի անձրեւ, իսկ դեկտեմբերի 1-3-ը սպասվում է տաք եւ առանց տեղումների  եղանակ։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա +19, +21 աստիճանով։

Արեւմտյան Վրաստանի լեռնային շրջաններում (Մեստիա, Բախմարո) նոյեմբերի 30-ին կդիտվի անձրեւային եղանակ, իսկ դեկտեմբերի 1-3-ը սպասվում է համեմատաբար տաք եւ առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա +12, +14 աստիճանով։

Քարթլիում (Ռուսթավի, Բոլնիսի, Մառնեուլի, Գարդաբանի, Գորի, Ցխինվալի) կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ, ցերեկը կբարձրանա +17, +19 աստիճան։

Կախեթիում (Սագարեջո, Թելավի, Գուրջիանի, Սիղնաղի, Լագոդեխի, Կվարելի, Ախմետա, Դեդոփլիսծղարո) կդիտվի առանց տեղումների եղանակ, ցերեկը կբարձրանա մինչև +18, +20 աստիճան։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալցխա, Բորժոմի, Դուշեթի, Թիանեթի, Փասանաուրի,) կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի +14, +16 աստիճան տաքություն։

Արեւելյան Վրաստանի լեռնային շրջաններում (Ախալքալաք, Ծալկա, Բակուրիանի, Գուդաուրի, Օմալո) կդիտվի հիմնականում առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը ցերեկը կբարձրանա մինչև +11, +13 աստիճան
»,- նշվում է տեղեկատվության մեջ։


"Ռադիո  Մառնեուլի"

Թարգմ․  ՝  Մարգարիտա  Միսկարյան

Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google