Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Հայաստանի վարչապետը և Ռուսաստանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել։

Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը քննարկել են երկկողմ հարցեր և Եվրասիական տնտեսական միության օրակարգը։

«Քննարկվել են Եվրասիական տնտեսական
միությունում Հայաստանի Հանրապետության նախագահության արդյունքները, Միության շրջանակներում նախատեսված միջոցառումները, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների երկկողմ օրակարգի մի շարք հարցեր»,
- ասվում է տեղեկատվության մեջ։

Աղբյուր: 1tv.ge
Print ელ. ფოსტა
FaceBook Twitter Google
მსგავსი სიახლეები